SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ հրավերով Հայաստանում են ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարները. Նրանք բանակցելու են տեղի արտահանող ընկերությունների հետ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, «Եվրասիական տնտեսական շաբաթի» շրջանակներում, կազմակերպել է ընդլայնված հանդիպում՝ հայկական արտադրող և արտահանող ընկերությունների ղեկավարների, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների, ինչպես նաև ՌԴ շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ղեկավարների հետ: 

ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ կազմակերպել է նման հանդիպումներ, որպեսզի հայկական արտահանող ընկերությունները հնարավորություն ունենան իրենց խնդիրները ուղղակիորեն քննարկելու ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հիմք դրված նման հանդիպումները նպաստել են, որպեսզի վերջին 1-2 տարվա ընթացքում մի շարք արտադրողներ կարողանան ուղիղ բանակցել ՌԴ խոշոր ընկերությունների հետ և իրենց արտադրանքը ներկայացնել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերում: Սակայն սա նման ձևաչափով առաջին միջոցառումն է, քանի որ հանդիպմանը ներկա էին ոչ միայն ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ղեկավարները, այլ նաև ԵԱՏՄ համապատասխան պաշտոնյաները, որոնցից էլ հենց տեղում հայ գործարարները ակնկալում են ստանալ ՌԴ տարածքում առաջացած մի շարք մրցակցային խնդիրների պատասխանները:
ՀՀ մրցակցային մարմնի ղեկավար Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ թեև ԵԱՏՄ անդամակցությունից հետո հաճախ օբյեկտիվ պատճառներով առաջացել են մի շարք խնդիրներ հայ արտահանողների համար, սակայն արդեն իսկ տասնյակ խնդիրներ լուծում են ստացել, իսկ մի մասը քննարկմման փուլում է. « «Մեր նպատակն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով և անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Մեր գործունեությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո ուղղված է հենց սրան, և գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ լուծվել են տասնյակ խնդիրներ և մեր հետևողական աշխատանքի շնորհիվ սկիզբ է տրվել տեղական մի շարք արտադրողների և ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի միջև համագործակցության»

22/10/2018
 2018
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.