SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Եվրասիական տնտեսական շաբաթի ընթացքում հայկական մի քանի ընկերություններ խոսեցին իրենց մրցակցային խնդիրների մասին

 Շոկոլադի արտադրության, ներկրման և իրացման ոլորտում գործող 6 տնտեսվարողներ դժգոհում են ռուսական «КДВ ГРУП» ընկերության արտադրանքը Հայաստանում իրացնող «КДВ АРМН» ընկերության գործունեությունից: Տնտեսվարողները այս մասին բարձրաձայնել են հոկտեմբերի 22-ից 24-ը Հայաստանում ընթացող Եվրասիական տնտեսական շաբաթի շրջանակներում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ինչպես նաև ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով դեպարտամենտի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում: 

Հայկական շուկայում գործող ընկերությունները տեղեկացրեցին, որ «КДВ АРМН»-ը իրականացնում է դեմպինգ, քանի որ սպառողին իր արտադրանքը իրացնում է ինքնարժեքից ցածր գնով, ինչի պատճառով էլ տուժում է իրենց գործունեությունը և կրճատվում են վաճառքի ծավալները: Խնդրի հետ կապված ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ «КДВ ГРУП» ընկերությունը հրուշակեղենի արտադրության շուկայում հանդիսանում է Ռուսաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունը. «Քանի որ խոսքը գնում է անդրսահմանային շուկայի մասին, ապա մեր Հանձնաժողովը դիմել է ԵԱՏՄ գործընկերներին՝ համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու առաջարկով, որի պարագայում հնարավոր կլինի ստանալ վարույթի համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն՝ ռուսական արտադրողից: Այս պահին սակայն արդեն իսկ պարզել ենք, որ ռուսական արտադրանքը հայկական շուկայում իրացվում է ավելի էժան գնով, քան մայր արտադրողը այն վաճառում է Ռուսաստանում, ինչն, անշուշտ մրցակցության տեսանկյունից խնդրահարույց հանգամանք է»:

Բողոք ներկայացրած ընկերությունները «հանրային ընդունարանի» շրջանակներում առանձնազրույց ունեցան նաև ԵԱՏՄ պաշտոնյաների հետ: Հանձնաժողովը կլինի հետևողական՝ ԵԱՏՄ գործընկերների հետ միասին բարձրացված հարցերի լուծմանը հասնելու նպատակով:

22/10/2018
 2018
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.