SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Ա. Շաբոյանը ԵՏՀ նիստում խոսել է սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում առկա մի շարք խնդիրներից

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Մոսկվայում կայացող ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: 

Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտմանը, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասություններին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, Արտակ Շաբոյանը խոսել է այն մասին, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը և պանրային արտադրանքը, թթվասերը և թթվասերային արտադրանքը և այլն: Սակայն, ըստ ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարի, ուսումնասիրությունները փաստում են, որ այդ անվանումները միմյանց խիստ նման են և սպառողների մոտ առաջացնում են շփոթություն. «Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսական, թե կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար»: Ա. Շաբոյանը առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված ինչպես օրինակ կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ և այլն:

Սակայն, կարագի մասով էլ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն, ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաև բուսական յուղ: Քանի որ այն ռուսական ծագման է, ապա Հանձնաժողովը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին և ստացել պատասխան, որտեղ նշված է, որ բուսական յուղով պատրաստված կարագը հանդիսանում է դիետիկ արտադրանք: Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի, այստեղ առկա է ակնհայտ հակասություն. Մի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաև բուսական ծագման և կոչվել դիետիկ սննդամթերք: Ա. Շաբոյանը գործընկերներին առաջարկել է այս մասով փոփոխել տեխնիկական կանոնակարգը՝ հստակ նշելով, թե որոնք են դիետիկ նշանակությամբ ապրանքներին ներկայացվող պահանջները: « Մենք նման արտադրատեսակը հայտնաբերել ենք Հայաստանում, սակայն պարզել ենք, որ օրենսդրական բացի հետևանքով առաջացած այս խնդիրը առկա է նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»: ՏՄՊՊՀ նախագահի առաջարկը հավանության է արժանացել գործընկեր կառույցների ղեկավարների կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել առաջիկայում միջոցներ ձեռնարկել՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն խնդրին, որ գործարարները հաճախ ճիշտ չեն մեկնաբանում մրցակցության պաշտպանության մասին ԵԱՏՄ օրենսդրությունը, ինչպես նաև պատրաստ չեն պաշտպանելու իրենց շահերը: ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մարատ Կուսաինովը նշել է, որ, ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի պահպանման և ամրապնդման նպատակով ԵՏՀ-ն հանդես է գալիս գործարար միջավայրին կրթելու նախաձեռնությամբ՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը, որոնք կարող են ոտնահարվել շուկաների առանձին մասնակիցների գործունեության հետևանքով: Նշվել է նաև, որ ԵԱՏՄ գործող օերենսդրությունը մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման մասով ներկայումս բնութագրվում է որպես չափազանց «խիստ», քանի որ պատասխանատվության միակ միջոց է հանդիսանում տուգանքը, բացակայում են նախազգուշական բնույթի միջոցները, ինչը թույլ կտար իջեցնել վարչական բեռը գործարար շրջանակների վրա՝ մրցակցությունը վերականգնելու և դրա սահմանափակման հետևանքները վերացնելու նպատակով: Խորհրդակցության մասնակիցները հավանություն տվեցին ԵԱՏՄ օրենքում նախազգուշացման ինստիտուտի և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման պրոֆիլակտիկայի ներդրման վերաբերյալ ԵՏՀ նախաձեռնությանը:

16/02/2018
 2018
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.