SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ ՏՄՊՊՀ-ը բացահայտել և կանխարգելել է շուկա մուտքի խոչընդոտի մի քանի դեպքեր

ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմում-բողոք է ստացել «Տրանս-Սֆեր» ընկերությունից, որը վերաբերում է «ԱրմենՏելի» կողմից պահնորդական ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Մասնավորապես, «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դժգոհել է մրցույթի կազմակերպման ընթացքից ու պայմաններից:

Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» կողմից սահմանվել են պահանջներ ոչ թե մրցույթի արդյունքում հաղթող ընկերության, այլ բոլոր մասնակիցների նկատմամբ, մինչդեռ նախապես պարզ չէ, թե որ մասնակիցն է հաղթելու այդ մրցույթում: Ստացվում է, որ որոշ ընկերություններ, մրցույթին մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար ստիպված են լինում ներգրավել նոր աշխատողներ, կրել ֆինանսական ծախսեր, մինչդեռ դեռևս պարզ չէ վերջիններս այդ մրցույթում կհաղթեն, թե՝ ոչ: Բացի այդ, ուսումնասիրություններից պարզվել է, որ «ԱրմենՏելը» մրցույթներում սահմանում է նաև այլ պայմաններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն մրցույթի պայմանների հետ, սակայն կարող են ազդեցություն ունենալ ինչպես հաղթող ընկերության ընտրության արդյունքների վրա, այնպես էլ ոլորտում առկա մրցակցային պայմանների վրա: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» նման վարքագիծը, երբ նախապես կիրառվել են որոշակի սահմանափակող պահանջներ այն ընկերությունների հանդեպ, որոնք դեռևս չեն հաղթել մրցույթում, կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում՝ մրցակցային առավելություն տալով անհամեմատ խոշոր և ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող ընկերություններին:

Հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, ինչպես նաև վերոնշյալ խնդրի կարգավորման կապակցությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

09/11/2016
 2016
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.