SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հանձնաժողովը ամփոփեց ռոումինգ ծառայությունների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել միջազգային բջջային կապի (ռոումինգի) ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ Հանձնաժողովը պարզել է, որ տարբեր երկրներում, միջազգային զանգերի համար գործում են բավականին մատչելի սակագներ: Մինչդեռ մեր երկրում, ռոումինգ ծառայությունների սակագները տեղական զանգերի համեմատ թանկ են գրեթե 50 անգամ: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ-երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում էր միջինում 1200 դրամ:

Վերոնշյալի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքում «արդար ռոումինգի» համակարգի ներդրման գործընթացի մեկնարկը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը այս ոլորտում իրականացրել է գնագոյացման ուսումնասիրություն:
Տեղեկացնենք, որ ՀՀ-ում ռոումինգի ծառայություններ են մատուցվում բջջային կապի երեք օպերատորների՝ «Արմենտել» «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների կողմից։

ՏՄՊՊՀ ուսումնասիրության նպատակը ռոումինգ ծառայության սակագնի նվազեցումն է
Հանձնաժողովի ուսումնասիրությունները նպատակ ունեն ապահովել ռոումինգի ծառայությունների սակագների փուլային նվազեցումը՝ հասցնելով այն մինչև մեր երկրի ներքին ցանցերում սահմանված սակագների չափերին: Բացի այդ, առաջնահերթ է նաև ԵԱՏՄ տարածքում, այդ թվում նաև Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների միջև արդյունավետ մրցակցության ապահովումը, ինչը հետագայում ևս որոշակիորեն կանդրադառնա սակագների վրա: Բացի այդ, ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ ներդրված այսպես կոչված՝ «արդար ռոումինգի» համակարգի շնորհիվ կբացառվեն խտրական պայմանների կիրառումը ինչպես բաժանորդների, այնպես էլ բջջային կապի օպերատորների նկատմամբ:


ՀՀ ՏՄՊՊՀ-ը առաջարկել է սեղմ ժամկետներում վերանայել ռոումինգ ծառայությունների սակագինը
ՀՀ մրցակցային մարմինը ուսումնասիրել է սակագների նվազեցման հնարավորությունները, և դրանք ներկայացրել բջջային կապի օպերատորներին՝ առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել ռոումինգ ծառայությունների ոլորտում իրենց գնային քաղաքականությունը: Մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում ընկերությունները սահմանել են նոր՝ նախորդից մինչև 8 անգամ ցածր սակագներ:
Այսպես, եթե նախկինում «Արմենտել», «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների բաժանորդները ԵՏՄ անդամ-երկրներից դեպի ՀՀ զանգեր կատարելու 1 րոպեի դիմաց միջինում վճարում էին համապատասխանաբար 541 դրամ, 780 դրամ և 2150 դրամ, ապա ՏՄՊՊՀ-ի կողմից սակագների վերանայման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացումից հետո, սակագները նվազել են համապատասխանաբար 3 անգամ, 2 անգամ և 8.6 անգամ ՝ միջինում կազմելով 250 դրամ։
Շուրջ 2 անգամ նվազել է նաև SMS հաղորդագրությունների դիմաց գանձվող վճարների գումարը՝ 124 դրամից դառնալով 65 դրամ։

ՏՄՊՊՀ-ը շարունակելու է լինել հետևողական՝ այս ոլորտում սակագների հետագա նվազման հարցումՏեղեկացնենք նաև, որ այսօր միջազգային կապի սակագնի նվազման ուղղությամբ աշխատանքներ տարվում են թե ԵԱՏՄ և թե Եվրամիության անդամ-պետություններում:ՀՀ մրցակցային մարմինը կարևորում է խնդիրը, քանի որ այն առնչվում է հազարավոր սպառողների և շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմիննների և բջջային կապի օպերատորների հետ՝ սակագների հետագա նվազեցման և դրանք սպառողներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։ Քանի որ վերոնշյալ փոփոխությունները վերաբերում են ԵԱՏՄ տարածքում գործող սակագներին, ապա առաջիկայում Հանձնաժողովը աշխատանքներ կիրականացնի նաև ԵՄ պետություններում, ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում ռոումինգ ծառայության գների նվազման ուղղությամբ:

 

04/11/2016
 2016
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.