SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Խիստ զգուշացում՝ «Յանդեքս» տաքսի ծառայությանը. ՏՄՊՊՀ-ը հրապարակեց ուսումնասիրության արդյունքները

 Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները: Հիշեցնենք, որ ընկերության մուտքը հայկական շուկա ուղեկցվեց տաքսի ծառայություն մատուցող տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատ տաքսու վարորդների դժգոհություններով, որոնք պնդում էին, որ «Յանդեքսը» աշխատում է օրենքի խախտումներով: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ՝ մամուլի հրապարակումների հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Պարզվել է, որ «Յանդեքսի» գործունեությունը պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր: Նկատի ունենալով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ինչպես նաև այն, որ նախքան շուկային վնաս հասցնելը, ՏՄՊՊՀ-ի կողմից խնդիրը կանխվել է, որոշվեց «Յանդեքսի» հանդեպ կիրառել խիստ զգուշացում:

«Յանդեքսը» փորձել է դաշտում հաստատվել անարդար մրցակցային կանոններով
Հանձնաժողովի կողմից «Յանդեքսի» վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել են մի շարք այլ հանգամանքներ ևս, որոնք փաստում են, որ փորձ է արվել աշխատել ոչ արդար մրցակցային կանոններով՝ շրջանցելով օրենքը: ՏՄՊՊՀ-ը փաստում է, որ ընկերությունը դրսևորել է բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողի համար առավել քան տարօրինակ և անհասկանալի վարքագիծ: Խոսքը վերաբերում է մասնավորապես նրան, որ գործունեության մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլ նաև փաստացի աշխատել է վնասով՝ սեփական գրպանից անհարկի գումարներ վճարելով վարորդներին: Այսպես. պարզվել է, որ «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին, փաստացի կատարած յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Եթե, ասենք, 1 վարորդը օրվա ընթացքում իրականացնում էր 10 ուղևորափոխադրման պատվեր, ապա, անկախ այն բանից, թե որքան գումար է նա գանձել ուղևորներից, ընկերության գրասենյակից ստանում էր հավելյալ 4 հազար դրամ: Հանձնաժողովը կանխել է ընկերության նման գործելաոճը, քանի որ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն: «Յանդեքսը» ընդունել է ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իր գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան 

Հանձնաժողովի նիստում ներկա էր նաև ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության այլ ներկայացուցիչներ, որոնք համաձայնվեցին ՏՄՊՊՀ որոշման հետ, ընդունեցին առկա խնդիրներն ու պատրաստակամություն հայտնեցին սեղմ ժամկետներում շտկել խնդիրը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն էլ իր խոսքում նշեց, որ հետագայում ևս Հանձնաժողովը հետևողական է լինելու ընկերության գործունեության հանդեպ, որպեսզի դաշտում աշխատող բոլոր ընկերությունների համար գործեն հավասար մրցակցային պայմաններ:

Էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս հայտնվել է ՏՄՊՊՀ դիտակետում
Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն «Յանդեքսի», այլ նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող մյուս տաքսի ծառայությունների վարքագիծը: Խոսքը վերաբերում է «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսօլայն», «Վիվա Գոլդ» ընկերություններին:
Հանձնաժողովի դիտարկմամբ, այս ընկերութունների գործունեությունը ևս ենթակա է լիցենզավորման, ինչից հետո միայն դրանք կարող են դաշտում գործող մյուս ընկերությունների հետ աշխատել նույն հավասար պայմաններով: Հակառակ դեպքում, հայտնվում են առավել մրցակցային իրավիճակում: Խնդիրն այն է, որ մյուս բոլոր տաքսի ծառայությունները վճարում են լիցենզավորման պարտադիր տուրք, որը կազմում է տարեկան 200 հազար դրամ, արտոնագրային վճար, ինչպես նաև վարորդների համար եկամտային հարկ: Արդյունքում, ի տարբերություն նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների «խնայում են» մի քանի հարյուր հազար դրամ, որը վերջիններին հնարավորություն է տալիս դաշտում աշխատել ավելի ցածր գնով: Տեղեկացնենք նաև, որ լիզենզավորման կարգի հետ կապված ՏՄՊՊՀ-ը պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:


ՀՀ ՏՄՊՊՀ

28/10/2016
 2016
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.