SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. Գնահատականը Համաշխարհային մրցունակության զեկույցի կողմից է

Օրերս հրապարակված 2016 թվականի Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Նշեք, որ մրցունակության զեկույցը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից և հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, մեր երկիրը զգալի առաջընթաց է արձանագրել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գծով։

Մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով գրանցվել է վերջին 10 տարիների ամենաէական առաջընթացը
Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարևոր բնութագրիչներից մեկը համարվում է մրցակցային դաշտի վրա գերիշխող տնտեսվարողների ազդեցությունը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ մեր դիրքերը բարելավել ենք միանգամից 28 կետով: Ի դեպ, սա վերջին 10 տարիների լավագույն ցուցանիշն է: Համեմատության համար նշենք, որ մեր երկիրն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցում է ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, ինչպես նաև տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ, Ադրբեջանը զբաղեցնում է 74-րդ, Վրաստանը՝ 76-րդ, Լիտվան՝ 77-րդ, Ուկրաինան՝ 99-րդ, Ռուսաստանի Դաշնությունը՝ 59-րդ, Ղազախստանը՝ 69-րդ, Սլովակիան 80-րդ, Հունգարիան՝ 113-րդ, Մոլդովան՝ 127-րդ հորիզոնականը և այլն։

11 կետով առաջընթաց է արձանագրվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշի գծով
Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցնում է 77-րդ տեղը: Մասնավորապես, Հայաստանին զիջում են մի շարք պետություններ, որոնք զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները. Սլովակիա՝ 86-րդ, Ռումինիա՝ 101-րդ, Վրաստան՝ 114-րդ, Մոլդովա՝ 134-րդ, Ուկրաինա՝ 136-րդ, Ռուսաստանի Դաշնություն՝ 82-րդ, Ղազախստան՝ 83-րդ և այլն։

ՀՀ ՏՄՊՊՀ

 

03/10/2016
 2016
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.