SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մրցակցային խնդիրների համալիր կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը.Ա. Շաբոյան

«Տնտեսական մրցակցության խնդիրների կարգավորմանն ու դաշտի առավել բարելավմանը հնարավոր է հասնել միայն մրցակցային մարմինների և այլ պետական կառույցների արդյունավետ համագործակցության շնորհիվ: Մրցակցային մարմինները չեն կարող միայնակ հասնել ոլորտում առկա խնդիրների ամբողջական լուծմանը, քանի որ շատ դեպքերում դրանք գտնվում են այլ կառույցների կարգավորման դաշտում»,- այս մասին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսել է Մոսկվայում կայացած ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի նիստին: Իր խոսում Ա. Շաբոյանը նշել է նաև, որ շատ դեպքերում ի հայտ եկած խնդիրների միայն հետևանքներն են գտնվում մրցակցային մարմինների կարգավորման դաշտում, իսկ պատճառները՝ այլ պետական կառույցների վերահսկողության և լիազորությունների ոլորտում են: «Եթե անգամ ՀՀ մրցակցային հանձնաժողովին հասցեագրված դիմում-բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ բացահայտված խնդրի կարգավորումը դուրս է մեր իրավասությունների շրջանակից, ապա մենք այն հասցեագրում ենք համապատասխան պետական կառույցին և հետագայում ևս հետևողական ենք դրանց լուծման հարցում»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը: Տեղեկացնենք, որ նիստը վարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

ՏՄՊՊՀ

29/09/2016
 2016
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.