SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մենք պատրաստակամ ենք աջակցել Արցախի արտադրողին. Ա. Շաբոյանը հանդիում է ունեցել ԼՂՀ նախագահի հետ

Այսօր՝ հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և Հանձնաժողովի աշխակազմի ներկայացուցիչներին: Պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր: Ա. Շաբոյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը բավականին լուրջ աշխատանքի արդյունքում վեր է հանել արտահանման ծավալների աճին խոչընդոտող հիմնական խնդիրները և կոնկրետ քայլեր է իրականացնում դրանց լուծման ուղղությամբ: ՏՄՊՊՀ նախագահը Բակո Սահակյանին ներկայացրել է ԼՂՀ խոշոր արտադրողների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները և պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի Արցախի տնտեսվարողները հայ գործարարների հետ համագործակցության արդյունքում կարողանան ավելացնել արտահանման ծավալներն ու նաև մուտք գործեն նոր շուկաներ: Բ. Սահակյանը կարևորել է ՏՄՊՊՀ դերն ու նախաձեռնությունը և ընդգծել համագործակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման գործում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահին ընդունել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը
Վարչապետը, կարևորելով արցախյան գործընկեր կառույցի հետ վերջին տարիներին ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը նշել է, որ հետագայում այդ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: Ա. Հարությունյանը իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ նախագահին, ԼՂՀ արտադրողներին աջակցելու պատրաստակամության համար:

 

02/07/2016
 2016
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.