SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը ՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ա. Շաբոյանը ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեք իրավական հիմքի վրա կդնի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները: Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակներում աջակցելու՝ ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում:

ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրություն կսկսի ջերմոցային տնտեսության ոլորտում
Ա. Բաբկոն ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցային տնտեսության ոլորտում: Ըստ պաշտոնյայի, քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում է ջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական և կարևոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում: Ա. Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենները մեծ պահանջարկ ունենն ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք և բարեհաջող իրագործումը խիստ կարևորվում է:

Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ Հանձնաժողովը պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում:

ՀՀ ՏՄՊՊՀ

 

 

26/05/2016
 2016
 Մայիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.