SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը

Մայիսի 18-ին եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովին: Իր ձևաչափով եզակի այս Համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական եւ իրավական կարեւոր հարցերի քննարկման համար: Այս տարի համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներից ժամանած պաշտոնյաներ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:


Ա. Շաբոյանը ներկայացրել է Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստը, որի ընթացքում Ա. Շաբոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում մեր երկրի ինտեգրման գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով հատկապես ՀՀ արտահանման ընդլայնման հնարավորությունները: ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որի նպատակը ոլորտում առկա խոչընդոտների բացահայտումն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերի իրականացումն է: «Ուսումնասիրությունն ընդգրկել է մեկ տասնյակից ավելի ոլորտներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կառուցվածքում կազմում է շուրջ 75 տոկոս: Խոսքը վերաբերում է մասնավորապես դեղորայքի, ոգելից խմիչքների, ծխախոտի, պահածոների, շինանյութերի, կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի, ձկնամթերքի և այլ ոլորտներին»,-ներկայացրել է Ա. Շաբոյանը՝ մանրամասնելով ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները: «Տնտեսվարողները փաստում են, որ ՌԴ առևտրային ցանցերը իրենց հետ ուղղակիորեն համագործակցելու փոխարեն գերադասում են աշխատել միջնորդների հետ: Այլընտրանք չունենալով մեր տնտեսվարողները համաձայնվում են վերջինների առաջարկած պայմաններին, որոնք, մեղմ ասած անբարենպաստ են գործարարների համար: Օրինակ, մատակարարվող ապրանքների դիմաց վճարումները անհարկի ձգձգվում են, ապրանքները պատշաճ կերպով չեն ներկայացվում սուպերմարկետներում, կամ ապրանքների իրացման շուրջ պայմանավորվածությունների ընթացքում ստեղծվում են արհեստական դժվարություններ»: Ա. Շաբոյանն այս խնդիների հետ կապված կարևորել է ՌԴ-ում գործող խոշոր տնտեսվարողների կողմից հավասար և ոչ խտրական պայմանների կիրառումը ապրանքներ մատակարարող ընկերությունների նկատմամբ: ՏՄՊՊՀ նախագահն իր ելույթում նշել է նաև, որ որոշակիորեն արտահանման խոչընդոտ է հանդիսացել նաև ռուսական ազգային արժույթի արժեզրկումը, որը հանգեցրել է արտահանվող հայկական ապրանքների թանկացմանը և մրցունակության անկմանը:

Ա. Շաբոյանը ընդգծել է առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունը «Առաջարկում եմ երկու կողմերի համար հստակ մշակել և կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի և կկանոկարգվի նրանց փոխհարաբերությունները: Մասնավորապես, պետք է հստակ լինեն մատակարարներից ձեռքբերվող ապրանքների պայմանները, թե ինչ ժամկետներում պետք է կատարվեն վճարումները, ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնեն առևտրային ցանցերը ապրանքների առաջմղումը և ներկայացվածությունը ապահովելու համար, մատակարարների և առևտրային ցանցերի միջև վեճերի առաջացման դեպքում լուծման ճանապարհները և այլն: Այդ կանոնները պետք է լինեն միասնական ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում»,-շեշտել է ՏՄՊՊՀ նախագահը:
ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմևը իր գոհունակությունն է հայտնել և ընդգծել իր պատրաստակամությունը՝ խնդրի շուտափույթ իրավական կարգավորման համար:

ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ տեղում քննարկելու բոլոր խնդիրները
Այցի շրջանակներում Ա. Շաբոյանը հանդիպել է նաև «ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցևի, ինչպես նաև մի շարք խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ և քննարկել հայ գործարարներին հուզող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ա. Շաբոյանը նրանց հրավիրել է Երևան՝ անձամբ հանդիպելու արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին և տեղում քննարկելու բոլոր մտահոգություններն ու խնդիրները:

19/05/2016
 2016
 Մայիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.