SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ նախագահը հայ արտահանողներին հուզող մրցակցային խնդիրները քննարկել է ռուսական ընկերության հետ

Այսօր՝ ապրիլի 22-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ռուսական «X5 Retail Group» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Մանուչար Կուտատելաձեին: Տեղեկացնենք, որ «X5 Retail Group» ընկերությունը ՌԴ-ում գործող մի շարք հայտնի առևտրային ցանցերի (Перекрёсток, Пятерочка, Карусель և այլն ) հիմնադիրն է և տնօրինում է ՌԴ տարածքում գործող ավելի քան 7500 սուպերմարկետներ:

Հանդիպումը նախաձեռնել էր ընկերությունը՝ արձագանքելով օրեր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված հայ արտահանող գործարարներին առնչվող խնդրին:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում մեկնարկած ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստի ժամանակ Ա. Շաբոյանը նշել է, որ թեև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լուրջ ազդեցություն է թողել անդամ երկրներում տարվող մրցակցային միջավայրի բարելավման վրա, այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնք դեռևս լուծման կարիք ունեն: Մասնավորապես, ներկայացնելով ՏՄՊՊՀ-ին դիմած մի շարք գործարարների դժգոհությունները, Ա. Շաբոյանը նշել է, որ վերջիններս ապրանքը իրացնելիս ռուսական մանրածախ առևտրի ոլորտում հանդիպում են որոշակի խնդիրների. խոշոր առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայ արտահանողների մուտքը: Վերջիններս հրաժարվում են ուղղակիորեն աշխատել հայկական ընկերությունների հետ և նրանց ուղղորդում են ապրանքի մատակարարման պայմանագրերը կնքել միջնորդ կազմակերպությունների հետ: Բնականաբար, միջնորդներն էլ թելադրում են իրենց պայմանները, որոնք ոչ միշտ են նպաստավոր արտահանողների համար:
Մ. Կուտատելաձեն նշել է, որ բարձրացված խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ: Խոշոր ընկերությունները գերադասում են աշխատել դիստրիբյուտորների միջոցով, քանի որ վերջիններս տիրապետում են ապրանքի վաճառքի հետ կապված պարտադիր կանոնակարգերին, բացի այդ հստակ գիտեն իրենց պահանջները ու ապրանքի մատակարարման գործընթացը դառնում է ավելի դյուրին: Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ որևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր: Բանախոսը շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել բոլոր խնդիրների լիարժեք լուծմանը՝ հայ արտահանողների համար ապահովելով արդար մրցակցային պայմաններ: Բացի այդ, Ա. Շաբոյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը և տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ խնդիրը կներկայացնի իր գործընկերներին՝ այս ոլորտում մեր երկրների միջև գործող որոշակի օրենսդրական անհամապատասխանությունները քննարկելու նպատակով:

ՏՄՊՊՀ-ը հետևողական է խնդրի կարգավորման հարցում, այդ իսկ նպատակով առաջիկայում կնախաձեռնի նաև հանդիպում արտահանմաբ զբաղվող հայ գործարարների և ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ

 

22/04/2016
 2016
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.