SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Երևանում մեկնարկել է ԱՊՀ մրցակցային մարմինների 44-րդ նիստը. այն նախագահում է Ա. Շաբոյանը

Ապրիլի 13-15-ը ԵՏՄ և ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15 ամյակի շրջանակներում, որը նշվում է այս տարի:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության հարցերով նախարար Նուրլան Ալդաբերգենովը բարձր է գնահատել ՀՀ մրցակցային մարմնի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ԵՏՄ անդամ երկրների տնտեսական համագործակցությանը, նախարարը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը լուրջ ազդեցություն է թողել անդամ երկրներում տարվող մրցակցային քաղաքականությունների արդյունավետության բարձրացման վրա: Նա ընգծել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ իրականացվող աշխատանքը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ և արդյունավետ պայքարել անդամ երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների լուծման համար: Ն. Ալդաբերգենովը ընդգծել է նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը Ա. Շաբոյանի ղեկավարությամբ լուրջ ներդրում ունի ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային քաղաքականության զարգացման գործում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը անդրադարձել է երկկողմ համագործակցության արդյունքում լուծված խնդիրներին: ՏՄՊՊՀ նախագահը իր ելույթում նշել է, որ համատեղ վարույթներ են իրականացվել տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում, որոնք նաև հետաքրքրություն են ներկայացնում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից. «Խոսքը վերաբերվում է ավիափոխադրումների, երկաթուղային բեռնափոխադրումների, բենզինի, հեռահաղորդակցության, մասնավորապես ռոմինգ հեռախոսակապի, դեղերի, շինանյութերի, ցորենի, ալյուրի և պարենային մի շարք այլ ապրանքային շուկաներին: Սրանք սոցիալական նշանակության առավել կարևոր շուկաներ են, հետևապես գտնվում են մշտական վերահսկողության տակ»: Նա մասնավորեցրել է ռոմինգ հեռախոսակապի սակագների խնդիրը, որտեղ կոնկրետ դրական արդյունքներ են արձանագրվել: «ԱրմենՏել» ընկերությունն արդեն իսկ 65%-ով իջեցրել է սակագները, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» և «Ucom» ընկերությունները նվազեցրել են միջօպերատորական սակագները, որոնք հաջորդ ամսվանից սկսած իրենց ազդեցությունը կթողնեն սպառողների համար սահմանված սակագների վրա՝ մոտ 50-60%-ի չափով:

Ա. Շաբոյանը խոսել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում բացահայտված իրավախախտումների մասին՝ նշելով, որ այս գործը ներկայումս գտնվում է երկու երկրների մրցակցային մարմինների համատեղ վարույթում: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ անբարեխիղճ մրցակցության դրսևորման ևս մի քանի գործեր են ուղարկվել ՌԴ գործընկերներին, որոնցից մեկն էլ վերաբերում է ռուսական UT-Air ավիաընկերությանը: ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերության վարքագծի հետ կապված հարցի բարձրացումից հետո ռուսական կողմը վարույթ հարուցեց և իրավախախտման դրսևորումները անմիջապես կանխվեցին: Այս պահին հարուցված են վարչական վարույթներ ռուսական «Աէրոֆլոտ» և «Սիբիր ավիա» ընկերությունների նկատմամբ, որոնց գործերը շուտով կուղարկվեն Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն:
Ա. Շաբոյանը տեղեկացրեց նաև, որ փոխգործակցության շնորհիվ ռուս գործընկերները օպերատիվ կերպով տեղեկատվություն են տրամադրում ռուսական այն իրավախախտ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործունեություն են իրականացնում նաև մեր երկրի տարածքում:

Այս պահին ընթացքի մեջ է բնակարանաշինության ոլորտում անցկացվող համատեղ ուսումնասիրությունը
Այն կբացահայտի, թե հատկապես ինչպիսի խոչընդոտներ կան (լիցենզիաներ, թույլտվություններ, պետական վճարներ), որոնք սահմանափակում են էկոնոմ դասի մատչելի բնակարանների շինարարությունը: Բացի այդ, հայկական «Ռենշին» ընկերության օրինակով գնագոյացման հաշվարկներ են իրականացվում՝ պարզելու, թե նոր կառուցվող բնակարանների գները որքանով են հիմնավոր և ինչ հնարավորություններ կան դրանք իջեցնելու ուղղությամբ:

Արտահանող հայկական ընկերությունները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների: Ա. Շաբոյանը առանձնակի կարևորել է արտահանման խոչընդոտների բացահայտումը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսվարողների վարքագծի վրա: Խնդիրն այն է, որ մի շարք հայկական ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ: Մատակարար հայկական ընկերությունների հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ իրենց պայմաններն են թելադրում: Վերջինները, բնականաբար, ավելացնում են իրենց մարժան, ինչն էլ ազդում է ապրանքի վերջնական գնի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում: Բացի այդ, խտրական վերաբերմունք են ցուցաբերում նաև մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, երկարացնում են ապրանքի դիմաց վճարման ժամկետները և այլն: ՏՄՊՊՀ նախագահը ընդգծել է, որ առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը ոչ միայն անբարենպաստ պայմաններ է ստեղծում, այլ նաև անորոշ իրավիճակի մեջ է դնում մեր արտահանող ընկերություններին: Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք այս երևույթները, քանի որ արտահանման խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների առումով:

Ա. Շաբոյանը նիստում բարձրացրել է նաև տնտեսվարողներին հուզող մեկ այլ՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման խնդիրը:
Էլեկտրոնային ստորագրության ներդրման համակարգը հնարավորություն կտա, որպեսզի տնտեսվարողները ազատորեն մասնակցեն պետական գնումների մրցույթներին: Այս խնդիրը մրցակցության պաշտպանության մարմինները միայնակ չեն կարող լուծել: Անհրաժեշտ է միավորել նաև մյուս պետական մարմինների ջանքերը և ԵՏՄ մրցակցային ու հակամենաշնորհային հանձնաժողովի մեր գործընկերների աջակցությամբ ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել խնդրի շուտափույթ լուծման համար:


ԵՏՄ անդամ պետություննների տարածքում մրցակցությունը խթանելու համար անհրաժեշտ է ներմուծման/արտահանման ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողներին: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսվարողները շահագրգռված են տնտեսական գործունեություն իրականացնել ԵՏՄ անդամ պետությունների տարածքում, սակայն շատ հաճախ չեն տիրապետում այդ պետություններում առևտրատնտեսական գործունեություն իրականացնելու օրենսդրական պահանջներին: ՏՄՊՊՀ նախագահը հանդես եկավ անդամ երկրներում միասնական տեղեկատվական կենտրոններ ստեղծելու առաջարկով, որոնք ԵՏՄ անդամ պետությունների ներմուծմնան/արտահանման բոլոր ընթացակարգերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ կպարունակեն և կլինեն հասանելի բոլոր տնտեսվարողների համար:

ՀՀ ՏՄՊՊՀ

15/04/2016
 2016
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.