SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Գործարարները իրենց հուզող խնդիրներով դիմեցին ՏՄՊՊՀ նախագահին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստակամ է ուսումնասիրել «Քարֆուր»  առեւտրային ցանցի հետ կապված խնդիրը, եթե ընկերության ներկայացուցիչները համապատասխան դիմում-բողոք ներկայացնեն Հանձնաժողով: Այսօր՝ մարտի 19-ին, գործարարների հետ տեղի ունեցած հանդիպմանը ասաց  ՏՄՊՊՀ  նախագահ  Ա. Շաբոյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին,  համաձայն որոնց ֆրանսիական «Քարֆուր»  առեւտրային ցանցը Հայաստանում գործունեություն ծավալելու համար հանդիպել  է  խոչընդոտների:

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել էր մրցակցային խնդիրների վերաբերյալ վերջիններին հուզող հարցերը քննարկելու նպատակով: Տարբեր ոլորտների ավելի քան 30 ընկերությունների ղեկավարներ ներկայացրեցին այն խնդիրները,  որոնց առնչվում են:
Մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ներկայացրեց, որ Հայաստանում գործում են համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններ, որոնք համակարգիչը վաճառում են չլիցենզավորված ծրագրերի հետ միասին, ինչի հետևանքով հնարավոր  է  լինում այն վաճառել համեմատաբար ցածր գնով: Ըստ Գ. Բարսեղյանի, նման վարքագծի հետևանքով տուժում են բարեխիղճ աշխատող ընկերությունները, բացի այդ սպառողը ևս խաբված է, քանի որ տեղեկացված չէ այդ մասին:

ՏՄՊՊՀ  նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ համակարգչային ծրագրի կեղծ կամ չլիցենզավորված լինելու հանգամանքը պետք է պարզվի համապատասխան փորձաքննությամբ և եթե «Մայքրոսոֆթ»  ընկերությունը կարող է աջակցել մասնագիտական փորձաքննությունների անցկացման հարցում, ապա Հանձնաժողովը անմիջապես համապատասխան ուսումնասիրություն կսկսի:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» իրավաբան Արկադի Սահակյանն էլ տեղեկացրեց, որ իրենց մտահոգում է  պետական գնումների համակարգը, մասնավորապես պետական կառույցների կողմից անցկացվող մրցույթների ընթացակարգերն ու դրանցում տեղ գտած խոչընդոտները:

«Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ խոսեց օրենքի խախտմամբ եթեր հեռարձակվող գովազդների մասին, տեղեկացնելով,  որ բազմաթիվ են դեպքերը, երբ գովազդում օգտագործում են ամենա, միակ, լավագույն և այլ արտահայտություններ, որոնք կարող են շփոթեցնել սպառողին: Բացի այդ, ըստ  Ա. Մարտիրոսյանի, եթեր են հեռարձակվում նաև անչափահասների մասնակցղությամբ շատ գովազդներ, որը և սանթույլատրելի է:
 
ՏՄՊՊՀ  նախագահը նշեց, որ գործարարների կողմից հնչեցված այս և այլ հարցերը կլինեն Հանձնաժողովի ու շադրության կենտրոնում  և  կուսումնասիրվեն,  թե որքանով են դրանք առնչվում մրցակցային խնդիրների հետ: 
19/03/2013
 2013
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.