SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ԵՄ Թվինինգ ծրագրի փակման կապակցությամբ տեղի ունեցավ մրցակցային հարցերի վերաբերյալ համաժողով
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված  ԵՄ Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցավ  ծրագրի ամփոփիչ համաժողովը:

 Տեղեկացնենք, որ արդեն 2 տարի է, ինչ ԵՄ փորձագետները տարբեր ծրագրերի իրականացման միջոցով աջակցում են Հայաստանի մրցակցության մարմնին՝ նպաստելով ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու մրցակցային դաշտի բարեփոխմանն ընդհանրապես:
 
Ըստ ծրագրի ղեկավար պրն Վոլֆ-Դիտեր Պլեսինգի՝ ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետների և հայ գործընկերների համատեղ ջանքերը հաջողված են: «Մենք լավ հիմքեր ենք դրել Հայաստանի մրցակցության մարմնի կարողությունների հետագա բարելավման և զարգացման համար»,-ասաց պրն Պլեսինգը: Անդրադառնալով ծրագրի շրջանակներում տարբեր պետական կառույցների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-քննարկումներին, պրն Պլեսինգը նշեց, որ  համագործակցության ընթացքում էականորեն բարձրացել է մրցակցության մասով հայ գործընկերների տեղեկացվածության աստիճանը:
 
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր ելույթում անդրադարձավ Թվինինգ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ծրագիրն ակնհայտորեն նպաստել է հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը ընդգծեց, որ ԵՄ փորձագետների մասնակցությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումների, համատեղ վարույթների, ինչպես նաև դատարաններում առկա գործերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման շնորհիվ էականորեն բարձրացել է Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը: Ա. Շաբոյանը նշեց նաև, որ Թվինինգ ծրագրի շնորհիվ ՏՄՊՊՀ աշխատակազմը վերապատրաստվել է Գերմանիայում, ինչի արդյունքում էականորեն բարձրացել են վերջինների մասնագիտական կարողությունները: Համագործակցության ընթացքում կատարված համալիր միջոցառումներն ընդհանուր առմամբ դրական են անդրադարձել Հանձնաժողովի աշխատանքի վրա, ինչն ակնհայտ է նաև ցուցանիշներով: «Այսպես. 2010-ից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Մասնավորապես, եթե 2008 և 2009 թվականներին Հանձնաժողովը կայացրել էր տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու 31 որոշում, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 107, 2011-ին` 197, իսկ 2012-ին 215  որոշում: Նշված ժամանակահատվածում օրինախախտների հանդեպ կիրառվել է ավելի քան 245 միլիոն դրամի չափով տուգանք»,-ասաց Ա. Շաբոյանը: Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ՏՄՊՊՀ աշխատանքը դրական գնահատականի է արժանացել նաև միջազգային կառույցների կողմից. «Մրցունակության համաշխարհային զեկույցի գնահատականներով, շուկայում գերիշխող դիրքի առկայության մասով Հայաստանը բարելավել է դիրքերը միանգամից 43 կետով, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ առաջընթաց է արձանագրել 22, իսկ  տեղական մրցակցության բարելաման առումով՝ 9 կետով: Ընդ որում տարածաշրջանի մյուս երկրներում այս ցուցանիշների մասով հիմնականում հետընթաց է արձանագրվել»:
 
Ծրագրի շրջանակում կատարվել է ևս մի էական քայլ՝ մրցակցային օրենսդրության կարգավորման բնագավառում: Հայաստանի օրենսդրությունը բարելավելու և այն ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ԵՄ փորձագետները մշակել են մրցակցության օրենքում փոփոխություններ կատարելու և պետական օժանդակության վերահսկման մասին օրենքի առաջարկներ: Մրցակցային խնդիրների քննարկման նպատակով Թվինինգ ծրագիրը նաև կազմակերպել է մի շարք սեմինարներ և քննարկումներ՝ հայաստանյան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
 
Թվինինգ ծրագիրն մեկնարկել է 2011 թվականի հունվարի 29-ին և իրականացվել է Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության և Լիտվայի մրցակցության խորհրդի կողմից:

ԵՄ ԹՎինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովում ելույթ ունեցան  նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան, Գերմանիայից ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգը և համաղեկավար՝ Յուրատե Շովիենեն: Ծրագրի արդյունքները ներկայացրեցին Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Շարունաս Պայարսկասը և ՏՄՊՊՀ միջազգային վարչության պետ Կարինե Փոլադյանը:
 
Տեղեկացնենք, որ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում մասնագիտական սեմինարներ են կազմակերպվել թվով 106 լրագրողի, պետական և ոչ պետական մարմինների 156 աշխատակցի, 28 դատավորի ինչպես նաև մարզային պետական կառույցների  61 աշխատակիցների համար: Ծրագրի աջակցությամբ եվրոպական երկրներ գործուղման է  մեկնել ՏՄՊՊՀ 31 աշխատակից:    
 
13/03/2013
 2013
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.