SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ-ի աջակցությամբ, ԼՂՀ մրցակցային մարմինը համալրվեց տեխնիկապես վերազինված համակարգչային սրահով
 
 ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նաև ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի և Հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հ. Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու Հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է և իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
 
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը ԼՂՀ գործընկերներին աջակցում է նաև տեխնիկական վերազինման հարցում: Այսօր ԼՂՀ Հանձնաժողովում տեղի է ունեցել նաև  նոր համակարգիչներով համալրված դահլիճի բացումը:  Գործարկվել է նոր տեղեկատվական բազան, որը հնարավորություն կտա կապ ստեղծել Հանձնաժողովի հետ և անհրաժեշտության դեպքում ստանալ օպերատիվ տեղեկատվություն ինչպես համատեղ իրականացվող վարույթների շրջանակում ուսումնասիրվող շուկաների, այնպես էլ միջազգային գների վերաբերյալ:
 
Հ. Ղահրամանյանն իր գոհունակությունն է  հայտնել և կարևորել է ժամանակակից տեղեկատվական բազա ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն օգտակար է ոչ միայն Հանձնաժողովի մասնագետների, այլ նաև ողջ Արցախի շահագրգիռ կառույցների և անհատների համար, ովքեր կարող են այցելել Հանձնաժողով, օգտվել տեղեկատվական հարուստ բազայից  և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Ա. Շաբոյանը նշեց նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը կշարունակի օժանդակել, որպեսզի ԼՂՀ մրցակցային հանձնաժողովի մասնագետները մասնակցեն միջազգային տարբեր սեմինարների և համաժողովների, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող տարբեր դասընթացների:
 

 
07/02/2013
 2013
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.