SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի Արցախ
 
 Այսօր` փետրվարի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ինչպես նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես նախորդ տարի կատարված համատեղ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կնախանշվեն ընթացիկ տարվա համագործակցության հիմնական ուղղությունները:
 
Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:
06/02/2013
 2013
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.