SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՄՊՀ նախագահը մասնակցել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 5-ամյակին նվիրված տեսահամաժողովին

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 5-ամյակին նվիրված «Հակամենաշնորհային կարգավորում՝ պետության և հասարակության շահերի հավասարակշռության ապահովումը» խորագրով միջազգային տեսահամաժողովին:

Գեղամ Գևորգյանը շնորհավորել էԲելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչին և նախարարության աշխատակազմին 5-ամյակի առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և մասնագիտական հաջողություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահը հանդես է եկել «ՀՀ-ում հակամենաշնորհային կարգավորման հիմնական ուղղությունները ժամանակակից փուլում» թեմայով զեկուցմամբ: Գեղամ Գևորգյանն իր խոսքում առանձնակի կարևորել է ԱՊՀ, ԵԱՏՄ տարածքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում հակամենաշնորհային/մրցակցային մարմինների միջև համագործակցությունը`  հակամրցակցային գործողությունների կանխարգելման, ուսումնասիրությունների իրականացման շրջանակում փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակներով:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ԵԱՏՄ տարածքում մրցակցային քաղաքականության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը պարգևատրվել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի պատվոգրով, իսկ Հանձնաժողովի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Միքաելյանը՝ շնորհակալագրով:

07/09/2021
 2021
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.