SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հրապարակվել է «Ինքնավարության իրավական բովանդակությունը և ինքնավար մարմինների առանձնահատկությունները ՀՀ-ում» հոդվածը

 

Հրապարակվել է «Ինքնավարության իրավական բովանդակությունը և ինքնավար մարմինների առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել ինքնավար մարմիններին, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ին առնչվող մի շարք կարևոր հարցադրումների: Հոդվածը համահեղինակել են ՏՄՊՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ի.գ.թ., դոցենտ Անահիտ Մանասյանը:

Հետազոտության արդյունքում, ի թիվս այլնի, կատարված հիմնական եզրահանգումներն են՝

1. Սահմանադրության 122-րդ հոդվածով ամրագրված ինքնավար մարմինները իրականացնում են գործադիր իշխանության մարմիններին բնորոշ գործառույթներ՝ կազմակերպական, քաղաքականության իրականացման, ինչպես նաև ենթաօրենսդրական մակարդակում քաղաքականության մշակման հարցերում ունենալով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն և հայեցողություն։

2․ Ինքնավար մարմիններն իրենց կարգավիճակի, ինքնավար բնույթի և անկախության երաշխիքների ուժով հիերարխիկ առումով չունեն վերադաս մարմիններ:

3․ Ինքնավար մարմինների դեպքում անկախությունն ինքնավարության իրացման կարևոր պայման է և որպես այդպիսին ենթակա է երաշխավորման ինչպես ընդհանրապես ինքնավար մարմնի, այնպես էլ դրա անդամի համար գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական համարժեք երաշխիքների համակարգի ամրագրմամբ։

4. Ինքնավար մարմինների անկախության երաշխիքները պետք է անհրաժեշտ և բավարար լինեն ինքնավար մարմինների առաքելության պատշաճ իրացումն ապահովելու տեսանկյունից, իսկ դրանց կանխորոշման հիմքում պետք է ընկած լինի օբյեկտիվ և պատճառաբանված միասնական տրամաբանություն:

Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3n3imjY:

19/04/2021
 2021
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.