SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության հարցերով խորհրդատվություններ

Հոկտեմբերի 22-ին «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության հարցերով բլոկի հանրային ընդունարանի արտագնա նիստը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աջակցությամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մարատ Կուսաինովի նախագահությամբ:
Հանրային ընդունարանի նիստի առաջին մասում ԵՏՀ մասնագետները միջոցառման մասնակիցներին կծանոթացնեն Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում մրցակցության պաշտպանության իրավական հիմքերին և կպատասխանեն գործարար համայնքին հետաքրքրող հարցերին:
Հանրային ընդունարանի նիստի երկրորդ մասը կանցկացվի ձեռնարկատերերի հետ ԵՏՀ ներկայացուցիչների անհատական հանդիպումներ կազմակերպելու ձևաչափով. նրանց կբացատրեն անդրսահմանային շուկաներում հակամրցակցային գործողությունների հետևանքով իրավունքների խախտման վերաբերյալ Հանձնաժողովին բողոք ներկայացնելու կարգը և հիմքերը:
Եթե դիմողի կողմից ներկայացված հարցերը չեն կարող լուծվել անմիջականորեն խորհրդատվությունների միջոցով, դիմումատուին առաջարկվում է ներկայացնել դիմումը՝ գրավոր ձևով, հետագա քննարկման նպատակով՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված ԵՏՀ կանոնակարգի նորմերին համապատասխան:  Հանրային ընդունարանի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ժամը 15:30 հետևյալ հասցեով. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ոսկերիչների փողոց 1, «Մերիդիան» էքսպո կենտրոն:
Հանրային ընդունարանի նիստին մասնակցելու նախնական գրանցումը իրականացվում է՝ անձնագրի տվյալներն ուղարկելով bekbutayev@eecommission.org էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև զանգահարելով +7 495 669 24 00 (5463) հեռախոսահամարով:
Հանրային ընդունարանի նիստին մասնակցելու համար պարտադիր պայման է հանդիսանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի պաշտոնական էլեկտրոնային կայքում (www.eurasianweek.org.) գրանցվելը: ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանին դիմելու իրավունք ունի Եվրասիական տնտեսական միության ցանկացած տնտեսվարող սուբյեկտ՝ ակախ նիստի անցկացման վայրից:

25/09/2018
 2018
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.