SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD/ՄԱԱԶԿ) Մրցակցության և սպառողների քաղաքականության հարցերով տնօրեն Հասան Կակայային և փաստահավաք խմբի փորձագետ Ուլա Շվագերին:
 
UNCTAD-ի պաշտոնյաները Հայաստանում են` 2010 թվականի նոյեմբերին տեղի ունենալիք Մրցակցային օրենքի և քաղաքականության կամավոր փորձագիտական գնահատման ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի օրինակով քննարկումները պատրաստելու նպատակով: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում են մրցակցության քաղաքականությանը և կիրարկմանն առնչվող հարցեր` որևէ երկրի օրինակով:
 
Ողջունելով հյուրերին` Հանձնաժողովի նախագահն իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը հայտնեց աջակցելու փաստահավաք աշխատանքներին, հարակից ոլորտների ուսումնասիրությանը, կազմակերպչական աշխատանքներին և այլն: Դ. Հարությունյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց մրցակցության կարգավորմանը խոչընդոտող հիմնական խնդիրները. տնտեսության մեջ ստվերի առկայություն, մասնագիտացված դատավորների բացակայություն, օլիգոպոլիաներ, օրենքի կիրարկման անկատարություն: «Շատ ոլորտներ կան, որոնք միայն մրցակցային մարմնի գործողություններով հնարավոր չէ կարգավորել»,- նշեց Հանձնաժողովի նախագահը:
 
Հ. Կակայան նշեց, որ իրենց ուսումնասիրած բոլոր երկրներում էլ (ուսումնասիրվում է զարգացող տնտեսություն ունեցող երկրներում մրցակցային իրավիճակը) խնդիրները հիմնականում նույնն են: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին Հայաստանում մրցակցային իրավիճակի կարգավորման վերաբերյալ համալիր զեկույց կներկայացվի` համապատասխան առաջարկներով:
25/11/2009
 2009
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.