SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ

Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում այսօր տեղի ունեցավ Կանադայի Միջազգային զարգացման հետազոտական կենտրոնի (IDRC) աջակցությամբ իրականացված «Հայաստան. Ապրանքային շրջանառության բնագավառում մրցակցային խնդիրները» դրամաշնորհային ծրագրի արդյունքների շնորհանդեսը:

Ծրագիրն ուսումնասիրել է բաշխման համակարգում առկա մրցակցային խնդիրները, ոլորտի օրենսդրությունը, պրակտիկ փորձը: Շնորհանդեսին մասնակցում էին խնդրին առնչություն ունեցող պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հանձնաժողովի աշխատակիցներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ այլն:
Ծրագրի հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական վեբ կայքում: Հանձնաժողովի Միջազգային հարաբերությունների վարչության պետ, ծարգրի համակարգող Կարինե Փոլադյանը մանրամասնեց ծրագրային առաջարկի ներկայացման փուլի աշխատանքները, նշելով, որ Հանձնաժողովի աշխատակիցների ծրագիրը Կանադայի Միջազգային զարգացման հետազոտական կենտրոն հայտ ներկայացրած եւ հաղթած 8 երկրներից մեկն է: ՀՀ ՏՄՊՊՀ անդամ, ծրագրի ղեկավար Հրայր Արամյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները, որոնք, ի թիվս այլ ձեռքբերումների, կավելացնեն Հանձնաժողովի աշխատակիցների գիտելիքների պաշարը, կբարձրացնեն գործերի ուսումնասիրության որակը, կզարգացնեն մասնագետների ունակությունները: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանն իր ելույթում անդրադարձավ սպառողների իրավունքների մասին վերջիններիս իրազեկման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ նշեց, որ բաշխման համակարգի խնդիրների կարգավորումն, ի վերջո, կհանգեցնի սպառողների բարեկեցությանը:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը գոհունակություն հայտնեց ծրագրի արդյունքների վերաբերյալ, նշելով, որ դրանք շատ կօգնեն Հանձնաժողովի մասնագետներին` հետագա աշխատանքում: AEPLAC-ի ավագ փորձագետ Դավիթ Հարությունյանը ողջունելով ծրագրի իրականացման փաստը, նշեց. «առաջին անգամ են բաշխման համակարգի խնդիրները նման լուրջ մակարդակով բարձրացվում»:
 
28/12/2007
 2007
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.