SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Վարչությունը դիմել էր Հանձնաժողով` տրամադրելով «Թոփ-Տեխ» ընկերության կողմից “Henkel” («Հենկել»), “Ceresit” («Ցերեզիտ») ապրանքային նշանները ապօրինի օգտագործելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը` հետագա ընթացքը լուծելու նպատակով: ԿՀԴՊԳ վարչությանն իր հերթին դիմել էր ռուսական “Хенкель Баутехник” («Խենկել Բաուտեխնիկ») ընկերությունը, հայտնելով, որ հանդիսանում է գերմանական «Հենկել» ընկերության դուստր ձեռնարկությունը եւ իրենց հիմնական ներկայացուցչության տնօրենի հավաստմամբ, Երեւանում մանրածախ վաճառվում են իրենց ընկերության ապրանքային նշաններով լցահարդիչ (շինարարական նյութ), որը չի հանդիսանում իրենց արտադրանքը: «Խենկել Բաուտեխնիկը» խնդրել է միջոցներ ձեռնարկել իրացումը դադարեցնելու ուղղությամբ:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության տեղեկատվությամբ, “Henkel” եւ “Ceresit” ապրանքանիշերը միջազգային գրանցում են ստացել գերմանական “Henkel KGaA” ընկերության անունով:  Նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Թոփ-Տեխը» «Զաֆառ» ընկերությունից ձեռք է բերել Թուրքիայից ներմուծված եւ «Թուրք Հենկել» ընկերության արտադրանքը հանդիսացող խնդրո առարկա մակնշումներով լցահարդիչ: «Թոփ-Տեխը» նաեւ փաթեթավորել է 1 կիլոգրամանոց լցահարդարիչ, որի վրա վերոհիշյալ ապրանքանիշերը զետեղված են եղել, սակայն բացակայել է նշում «Թոփ-Տեխի» վերաբերյալ:

Հաձնաժողովի մասնագետների գնահատմամբ, «Թոփ-Տեխի» կողմից առանց համապատասխան թույլտվության 1 կիլոգրամանոց տարաների վրա “Henkel”, “Ceresit” ապրանքանիշերի զետեղումը կարող է համարվել «Ապրանքների եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի խախտում: Սակայն նշված գործողություններում բացակայում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտումը, քանի որ 10 կամ 20 կիլոգրամանոց պարկերից 1 կիլոգրամանոց տարաների մեջ նույն արտադրողի կողմից արտադրված, նույն ապրանքային նշաններով մակնշված նույն ապրանքի վերափաթեթավորումը չի կարող սպառողի մոտ առաջացնել շփոթություն այլ ընկերության արտադրանքի նկատմամբ, ինչպես նաեւ հասարակության մոտ առաջացնել մոլորություն տվյալ ապրանքի կամ արտադրողի ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ:


 
18/12/2007
 2007
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.