SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատասխանել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի դիմումին` կապված նախընտրական քաղաքական գովազդի ` հեռուստաընկերությունների կողմից սահմանված սակագների հետ:

Պատգամավորը դիմել էր Հանձնաժողով, նշելով. «հաշվի առնելով, որ թեկնածուները (քաղաքական գովազդի) հեռուստարոպեն գնելու են որպես ապրանք եւ վերջինս արդար մրցակցության առկայության պայմաններում չպետք է ավելին լինի, քան առեւտրային գովազդը, խնդրում եմ Ձեզ` Հանձնաժողովում քննարկել հայտարարված սակագների համապատասխանությունը` ՀՀ-ում հռչակված ազատ եւ արդար տնտեսական մրցակցության պայմաններին»:

Հանձնաժողովից ուղարկված պատասխանում նշվել է, որ Հանձնաժողովն իր գործունեությունը ծավալում է համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, որը հստակորեն սահմանում է տնտեսվարող սուբյեկտի այն գործողությունները կամ վարքագիծը, որոնք կարող են հանդիսանալ խախտում: Հանձնաժողովի գնահատմամբ, օրենքի սահմանած հանգամանքների համատեքստում հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քաղաքական գովազդի համար որոշակի սակագներ սահմանելու վերաբերյալ հարցի քննարկումը դուրս է Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներից:
21/11/2007
 2007
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.