SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՏՄՊՊՀ պարզաբանումը «Civilnet.am կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ

Ի պատասխան 06․08․2018-ին «Civilnet.am կայքում հրապարակված «Ներկեր, գրասենյակային կահույք և տեխնիկա. ՏՄՊՊՀ-ը չի մեկնաբանում ոչ նպատակային գնումները» վերտառությամբ հոդվածի, տեղեկացնում ենք, որ հոդվածում տեղ են գտել որոշակի անճշտություններ, ինչի հետ կապված հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

 
 Հանձնաժողովի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ներկերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «a1plus.am կայքում 2016 թվականի հոկտեմբերի 19-ին հրապարակված «Օգտագործելով կապարով հարուստ ներկ` մարդիկ վտանգի տակ են դնում իրենց առողջությունը» վերնագրով հոդվածը, որում մասնավորապես նշված էր, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ներկերի մեծամասնությունում կապարի պարունակությունը գերազանցում է միջազգային ստանդարտները: Բացի այն, որ սպառողները տեղեկացված չեն այդ մասին, քանի որ բացակայում են կապարի առկայության վերաբերյալ համապատասխան մակնշումները, նման գործելաոճը կարող է վնասել նաև առավել բարեխիղճ տնտեսվարողների գործունեությանը, որոնց արտադրանքը կամ ներկրված ապրանքը համապատասխանում է բոլոր նորմերին և պատշաճ մակնշված է:


 Այս թեմայով եղել է նաև Հանձնաժողովի թեժ գծի ահազանգ, ինչպես նաև եղել են մի քանի ռեպորտաժներ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարով: Վերոնշյալ հրապարակումները և ահազանգը հիմք են հանդիսացել ուսումնասիրության համար:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի նշված ուսումնասիրության վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվել Հանձնաժողովի գործունեության հաշվետվությունում: Հանձնաժողովն իր տարեկան գործունեության հաշվետվությունում սովորաբար ներառում է այն ուսումնասիրությունների և վարչական վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց դեպքում հայտնաբերվել են խախտումներ կամ առկա են եղել որոշակի խնդիրներ: Նման գործերը հաշվետվության մեջ ներառելը նպաստում է նաև հանրության իրազեկվածության բարձրացմանը: Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն պնդմանը, որ 41 տարա ներկ շարունակում է մնալ Հանձնաժողովի տնօրինման տակ, այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, քանի որ նշված ներկերը ուղարկվել են փորձաքննության (առկա են բոլոր փաստաթղթերը):


 Հարկ ենք համարում անդրադառնալ նաև Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 192-Ն որոշմանը, որը հոդվածագրի կողմից մեջբերվել է միայն մասնակի: Եւ այսպես, վերոնշյալ որոշման համաձայն, «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգով սահմանվել են հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման եղանակները: Մասնավորապես, նշված կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը սահմանում է այդ ապրանքների տնօրինման եղանակներից մեկը, որի համաձայն` եթե վերացել է այդ ապրանքները որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը կամ լրացել է սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան պիտանելիության ժամկետը, ապա դրանք անցնում են Հանձնաժողովի աշխատակազմի տնօրինմանը: Եթե այդ ապրանքները պահպանել են իրենց հատկանիշները և ենթակա են հետագա օգտագործման, ապա հաշվառվում են Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում: Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ վերը նշված հսկիչ գնումները Հանձնաժողովն իրականացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքով նախատեսված` մրցակցության օրենսդրության խախտումների կանխարգելման, սահմանափակման և նախազգուշացման նպատակով, հետևաբար Հանձնաժողովը պետական բյուջեից հատկացված միջոցները ծախսել է արդյունավետ:
Հոդվածում նշվում է նաև, որ «ըստ ՏՄՊՊՀ-ի՝ ՍիվիլՆեթին տրամադրած տվյալների՝ 12 միավոր գնված տեխնիկան հանձնվել է Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։ Հանձնման-ընդունման ժամանակ, սակայն, երկու միավոր տեխնիկա անհետացել է, քանի որ Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովից ստացված պատասխանում նշվում է, որ իրենք ստացել են միայն 10 միավոր տեխնիկա»։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ինչպես և նախապես կայքին տեղեկացվել է, Հանձնաժողովը Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնել է 12 միավոր տեխնիկա, սակայն ոչ միաժամանակ:

Երկու միավոր տեխնիկան հանձնվել է Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին 2018 թվականի հունիսի 12-ին, քանի որ նշված երկու ապրանքները ձեռք են բերվել «Վենուս-Էլ» ՍՊԸ-ից, առկա է եղել հարուցված վարչական վարույթ, և նշված ապրանքները վարչական վարույթի շրջանակներում հանդիսացել են ապացույց: 2018 թվականի մարտի 30-ին Հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին: Նշված որոշումը ընկերությունը ստացել է 2018 թվականի ապրիլի 7-ին: Հիմք ընդունելով որոշման վարչական (10 օր) և դատական կարգով (2 ամիս) բողոքարկման ժամկետները, Հանձնաժողովը նշված ապրանքները հանձնել է Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո (որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը վերանալուց հետո): ( Առկա են  հանձնման-ընդունման փաստաթղթերը) : Հետևապես հոդվածագրի այն դիտարկումը, որ 2 միավոր տեխնիկան «անհետացել է», ապատեղեկատվություն է: Հանձնաժողովին հսկիչ գնումներ կատարելու համար պետբյուջեից տրամադրվել է տարեկան երկու միլիոն դրամ, որը մշտապես օգտագործվել է նպատակային՝ ՀՀ օրենքով նախատեսված մրցակցության օրենսդրության խախտումների բացահայտման, կանխարգելման, սահմանափակման և նախազգուշացման նպատակով :

 

06/08/2018
 2018
 Օգոստոս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.