SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների հայտարարությունը կարտելների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ

Տաջիկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշում է ընդունվել միջազգային կարտելների դեմ արդյունավետ պայքարի համար միջազգային հանրության ջանքերի համախմբման մասին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների հայտարարության վերաբերյալ: Մասնավորապես, Հայտարարությամբ մտահոգություն է արտահայտվում ներկայումս միջազգային կարտելների դերի բարձրացման շուրջ, որոնք ունակ են կիրառել պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական անվտանգության համար ուղղակի սպառնալիքներ ստեղծող անբարեխիղճ հակամրցակցային գործողություններ:

Վերոնշյալ հայտարարությունը դատապարտում է կարտելների գործունեությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. շուկաների մոնոպոլիզացում, տեղական ընկերությունների համար շուկայի մուտքի խոչընդոտների ստեղծում, գների թելադրում, սպառողների համար անբարենպաստ պայմանների պարտադրում: Ընդգծվում է նաև կարտելների ապակառուցողական ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, որն անհամատեղելի է միջազգային իրավունքի նորմերին, ինչը էական վնաս է հասցնում պետությունների տնտեսությանը եւ քաղաքացիների բարեկեցությանը: Հայտարարությամբ վստահություն է հայտնվում առ այն, որ ԱՊՀ մասնակից պետությունների, ողջ համաշխարհային հանրության ջանքերի համախմբումն անբարեխիղճ գործարար դրսևորումների դեմ պայքարում համաձայնեցված մոտեցումների մշակման և կիրառման գործում չի կարող իրականացվել առանց մասնագիտացված պետական մարմինների միջև բազմակողմ համագործակցության ինչպես գոյություն ունեցող միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում, այնպես էլ շահագրգիռ այլ պետությունների լիազորված ծառայությունների հետ հնարավոր երկկողմ փոխգործակցության ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարտելների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է ուղեկցվի միջազգային կարտելների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ ծավալով բազմակողմ հիմունքներով ուսումնասիրությունների իրականացմանն ուղղված կոնկրետ միջոցների ընդունմամբ, ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարները համոզված են, որ կարտելների դեմ պայքարի համար անհրաժեշտ է համախմբել համաշխարհային հանրության ջանքերը, ինչպես նաև արդյունավետ համագործակցել համապատասխան մեխանիզմների շրջանակներում, որոնք գործում են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա և աջակցում են կարտելների դեմ պայքարի վերաբերյալ համապատասխան միջազգային փաստաթղթի նախապատրաստմանը:

Հայտարարության տեքստը (ռուսերեն):

22/01/2018
 2018
 Հունվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.