SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Քննարկում տնտեսվարողների հետ՝ ԵՏՄ տարածքում գործող մրցակցության միասնական կանոնների վերաբերյալ

Ընթացիկ տարում Հանձնաժողովի կողմից ներկայացվել են մրցակցային ոլորտին առնչվող մի շարք  առաջարկներ, որոնք վերաբերում են ինչպես օրենսդրական, այնպես էլ ընթացակարգային  հարցերի:

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ ՏՄՊՊՀ-ը հանդիպման է հրավիրել առավելապես ապրանքների արտահանմամբ և  ներկրմամբ զբաղվող մոտ չորս  տասնյակ  տնտեսվարողների՝ քննարկելու և լսելու  նրանց մտահոգությունները ԵՏՄ տարածքում գործող մրցակցության միասնական կանոնների վերաբերյալ:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը մշտապես կարևորել է, որպեսզի հայ արտադրողները գործեն հավասար պայմաններով և մրցակից ընկերությունների հետ ունենան հավասար իրավունքներ: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարը գործարարների հետ հանդիպման ընթացքում իր խոսքում նշեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո շուկան ավելի  կընդլայնվի, հետեւապես  անընդհատ պետք է կատարելագործվել և շուկա մտնել մրցունակ որակ և գին ունեցող ապրանքներով:

Հանդիպման ընթացքում գործարարները տեղեկացվեցին իրավական կարևոր փոփոխություններին, որոնք տեղի կունենան ԵՏՄ-ին անդամակցելուց հետո
Մասնավորապես, տեղի տնտեսվարողները հնարավորություն կունենան մասնակցելու ԵՏՄ անդամ երկրներում պետական գնումների համար կազմակերպվող մրցույթներին: Այդ մասին նրանք պատշաճ կերպով կտեղեկացվեն նախապես:  «Պայմանները և պահանջները լինելու են հավասար՝ բոլոր տնտեսվարողների համար. դա երաշխավորված  է ԵՏՄ պայմանագրի 25-րդ  հավելվածով: Այսինքն, հայ արտադրողները կունենան ապրանքների սպառման նոր շուկա, ինչը խիստ էական առաջընթաց է»,- իր խոսքում նշեց Ա. Շաբոյանը:

Տնտեսվարողները տեղեկացվեցին նաև, որ բանակցությունների արդյունքում կոնկրետ մեր երկրի  համար կարգավորվել է նաև զուգահեռ ներմուծման իրավունքի հարցը, ինչը նշանակում է, որ ուրաքանչյուր տնտեսվարող իրավասու է Հայաստան ներկրել ցանկացած ապրանք, եթե անգամ դրա արտադրողը այստեղ ունի իր բացառիկ ներկայացուցիչը:

Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը անդրադարձավ նաև իրենց գործունեությամբ անբարեխիղճ տնտեսվարողներին, տեղեկացնելով, որ այլ երկրների տարածքում նման վարքագիծ դրսևորելու դեպքում, նրանց գործերը կհայտնվեն Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի վարույթում: Այդ իսկ պատճառով տուգանքներից և այլ պատժամիջոցներից խուսափելու համար հորդորեց աշխատել արդար մրցակցային կանոններով:
Հանդիպմանը ներկա մոտ 4 տասնյակ խոշոր ընկերությունների ղեկավարները ՏՄՊՊՀ  նախագահին ներկայացրեցին իրենց խնդիրներն ու մտահոգությունները:

 

01/12/2014
 2014
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.