SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
 
Գեղամ Գևորգյանի հարցազրույցը՝ ՍիվիլՆեթին

«Մենք բավականին հաջող անցանք այս փորձությունը և դա նաև շնորհիվ մեր տնտեսվարողների վարքագծի: Թե՛ պետությունը, և թե՛ տնտեսվարողները համատեղ ջանքեր գործադրեցին, որպեսզի խնդիրներ չունենանք: Ես սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, քանի որ շատ երկրների, այդ թվում՝ զարգացած երկրների համեմատությամբ մենք ավելի լավ վիճակում էինք»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված տեղական ապրանքային շուկաներում տեղի ունեցած զարգացումներին: Նրա խոսքով՝ հնարավոր չարաշահումների հիմքով վարչական վարույթներ են հարուցվել, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում:

ՏՄՊՊՀ նախագահը խոսել է նաև շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների, մեկ տարվա ընթացքում կառույցի ձեռքբերումների և առաջիկա անելիքների, բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տիրող իրավիճակի, ինչպես նաև «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների համակենտրոնացման վարույթի հնարավոր կարճման մասին: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ հանձնաժողովը «Վեոն Արմենիա»-ի կողմից վարույթը կարճելու մասին դիմում է ստացել, որը հավանաբար կբավարարվի, սակայն այդ գործով մեծածավալ և օգտակար վերլուծություն է իրականացվել, որը որպես շուկայի ուսումնասիրություն հանձնաժողովը հետագայում կհրապարակի:


Մանրամասները՝ տեսանյութում

11/05/2020
 2020
 Մայիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.