SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
 
Սա պիկն էր, և այս ընթացքում պարենի պակաս չի եղել, միջոցներն ավելի օպտիմալ ծախսեք. ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ

Այս օրերի ընթացքում դուք չտեսաք որևէ ապրանքի խորը դեֆիցիտ: Այսօր ևս այդ խնդիրը չունենք և պաշարներն անդադար թարմացվում են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով իր գլխավորած գների և գնային շուկայի վերահսկող հանձնաժողովի և արտահերթ դրության ժամանակ դրա հետ առնչվող հիմնական խնդիրների մասին:

«Անկեղծ ասած՝ մինչև արտակարգ դրությունը, մենք փորձում էինք գների վերահսկման որևէ գործողություն չանել, որովհետև տնտեսական մրցակցության խնդիրը շուկայում գերիշխող դիրք կամ մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահումների կանխարգելումն էր, սպառողների շահերի պաշտպանությունը և այլն: Այսինքն, մենք գնային քաղաքականության մեջ չենք մտնում, բայց հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ մի փոքր լայնածավալ աշխատանքներ ենք սկսել տանել երկրի ողջ տարածքում »,- ասաց Գևորգյանը:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ որոշ անուն ապրանքների մասով նշեց, թե պետությունը քանի ամսվա և որքան պաշար ունի, արդյո՞ք սա մեր պարենային անվտանգությանը չի վերաբերում, և բացի դա՝ այդ պաշարները լրացնելու քաղաքականություն տարվում է, թե ոչ և շուկայում լինու՞մ են վերադասավորումներ, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց, որ դա որևէ կերպ իրենց գործառույթը չէ:

Դիտարկմանը՝ ճիշտ է նշել, որ մենք մեկուկես ամսվա բենզինի պաշար ունենք, Գևորգյանը պատասխանեց, որ ներկայացրել են 1,5 ամսվա դիզելային վառելիքի, 3 ամսվա բենզինի պաշարի մասին, սակայն հիմա նոր ներմուծումներ կան:

«Այդ օրերին, կոնկրետ բենզինի մասով մենք խոսել ենք երեք տնտեսվարողների մոտ առկա պաշարների մասին, նույնիսկ բենզալցակայանները դրա մեջ չենք ներառել: Դրա մեջ չի մտել պետռեզերվը, դրա մեջ չի մտել բենզալցակայաններում առկա բենզինը: Երբ խոսել ենք կարագի մասին, խոսել ենք երկու ընկերության ունեցած պաշարի մասով: Այդ թվերն ամեն օր թարմացվում են, և նոր տնտեսվարողների ծավալով ենք հաշվում: Երբ խոսում ենք ալյուրի մասին, խոսում ենք երկու տնտեսվարողի մոտ եղած պաշարի մասին, չենք խոսում գյուղացիական տնտեսությունների մոտ եղած կամ խանութներում առկա ալյուրի մասին»,- ասաց նա և հիշեցրեց, որ այս թվերը կապ չունեն պետռեզերվի կամ ամբողջ ՀՀ տարածքում առկա պաշարի հետ:

Գևորգյանը նշեց, որ բարձրացված ռացիոնով պետք է հասկանալ, թե արդյոք հնարավոր խնդիրներ կունենանք, որպեսզի կարողանան տնտեսվարողների հետ կոմունիկացնել, որ հետագայում անհրաժեշտության դեպքում մեծ չափաքանակ ներմուծեն Հայաստան և կարողանան վերադասավորում իրականացնել:

Մանրամասները` տեսանյութում:

25/03/2020
 2020
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.