SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
 
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հարցազրույցը Tert.am-ին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում խոսել է հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների մասին, մասնավորապես անդրադարձել է շաքարի, բենզինի, կարագի շուկաներում կատարվող ուսումնասիրություններին՝ նշելով, որ այդ շուկաներում  կենտրոնացվածություն կա. խորը վերլուծություն են կատարում, որը շուտով կներկայացվի հանրությանը:

«Հիմա կենտրոնացվածությունը որոշ շուկաներում իջնում է, այլ խաղացողներ են մտնում: Խաղացողների թիվը շատ է, բայց մասնաբաժինները փոքր են, օրինակ, շաքարի կամ կարագի շուկայում: Շաքարի դեպքում 50-ից ավելի տոկոսն է մեկ ընկերությունը, այսինքն՝ կան տնտեսվարողներ, որոնք ունեն գերիշխող դիրք: Ժամանակի ընթացքում վստահ եմ, որ կհայտնվեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնք տվյալ շուկա մուտք կգործեն: Կարևորն այն է, որ մենք նախապայմաններն այնպես թելադրենք, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները, եթե ունեն ցանկություն և հնարավորություններ, հասկանան, որ տվյալ շուկաներ կարող են մուտք գործել»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Մանրամասները՝ ստորև

 

02/08/2019
 2019
 Օգոստոս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.