SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
 
Յուրօրինակ էպիկրիզներ, որ թույլ կտան ավելի օպերատիվ գործել

 

 

 

 

 

 

  

 

«ՀՀ»-ի հարցազրույցը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ։

–2019 թ. ուսումնասիրություններ եք արել 5 ապրանքային շուկայում՝ «բենզին» եւ «դիզելային վառելիք», «սեղմված գազ», «կարագ», «շաքարավազ» եւ «կոնյակ»։ Այս շուկաների ընտրությունը ինչո՞վ էր պայմանավորված՝ կենտրոնացվածությա՞ն, մրցակցության խախտումների ռիսկայնության բարձր մակարդակո՞վ, թե՞ այլ պատճառ կար։

–Ընդհանրապես, շուկաների ընտրությունը մի քանի չափանիշներով է պայմանավորված։ Ուսումնասիրության մեթոդոլոգիայի հիմքում դրել էինք «OECD»—ի մոտեցումները։ Միջազգային այս կառույցը լավագույններից է ոլորտում։ Մեր հանձնաժողովը, ըստ էության, չուներ շուկայի ուսումնասիրության կարգ։ Այս տարի նոր ենք այդ կարգը պատրաստում։ Ինչեւէ, շուկաների ընտրության չափանիշները մի քանիսն են։ Առաջինը հենց կենտրոնացվածությունն է։ Երկրորդը հանրության վրա ազդեցության ծավալն է՝ սպառողական զամբյուղի մեջ մտնու՞մ է այդ ապրանքը, թե՞ ոչ։ Մեկ այլ չափանիշ են տարբեր տարիներին ունեցած ազդակները, մասնավորապես՝ վարույթներ, ուսումնասիրություններ եւն։ Մեկ այլ չափանիշ են գիտական հատվածից կամ հանրության այլ շերտերից եկած ազդակները։ Այսպիսի չափանիշներից ելնելով էլ հանձնաժողովը որոշումներ է կայացնում՝ որ շուկան ուսումնասիրել։ Հստակ, հարյուր տոկոսանոց չափորոշիչներ չկան։ Սա գնահատողական աշխատանք է եւ ամբողջ աշխարհում ընդունված է։ Մեր պարագայում բավականին հեշտ է. «կարագի» ու «շաքարավազի» շուկաներում կենտրոնացվածությունը ե՛ւ բարձր է, ե՛ւ սպառողական զամբյուղի ապրանք են, ե՛ւ հանրության վրա լայն տարածում ունեն, ե՛ւ հանձնաժողովն է բազմաթիվ ազդակներ ստացել։ «Բենզինի» եւ «դիզելային վառելիքի» պարագայում ամեն ինչ ակնհայտ է՝ ե՛ւ խաղացողների թիվը չի փոխվել, ե՛ւ ամենաբարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներից մեկն է։ Իսկ «սեղմված գազի» (ԱԳԼՃԿ—ներ) շուկայի ընտրության պատճառը սա է՝ մեծ սպառման ծավալ ունի, քանզի մեր երկրում ավտոմեքենաների մեծ մասը հենց գազ են գործածում, ոչ թե բենզին, եւ այս շուկայից բողոքներն են շատ։ «Կոնյակի» շուկայի ընտրության մասով. կոնյակը տնտեսության տանող ճյուղերից մեկում գլխավոր դեր ունի, արտահանվող ապրանքի մեջ մեծ ծավալ է կազմում եւ այլն։ Ահա թե ինչու ենք ընտրել հենց այս 5 շուկան, որ, իհարկե, հետո 7 դարձավ՝ «բենզինն» ու «դիզելային վառելիքը» բաժանեցինք։ Ինչպես նաեւ ստանձնեցինք գազասպառման համակարգի ուսումնասիրությունը՝ տնային գազասպառում, կազմակերպությունների, նույն ԱԳԼՃԿ—ների սպասարկումը…

Շարունակությունը՝ այստեղ

19/02/2020
 2020
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.