SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Հաճախ տրվող հարցեր
Ինչո՞ւ գրանցվել ՀՀ ՏՄՊՊՀ կայքում
Ինչպե՞ս հարց ուղղել Հանձնաժողովի նախագահին
Ինչպե՞ս գրանցվել նորությունների համար ՀՀ ՏՄՊՊՀ կայքում
Ինչպե՞ս գտնել Հանձնաժողովի որոշում
Ինչպե՞ս քաշել վիդեո ֆայլ ՀՀ ՏՄՊՊՀ կայքից
Ւնչպե՞ս մասնակցել ինտերնետ-հարցազրույցի
Ինչո՞ւ գրանցվել ՀՀ ՏՄՊՊՀ կայքում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքում տեղակայված տեղեկատվությունը բաց է ցանկացած այցելուի համար` առանց որեւէ սահմանափակման:  Սակայն կայքի մի քանի էջերից օգտվելու համար անհրաժեշտ է Ձեր անձի կամ ընկերության վավերացում: Նման վավերացումն առկա է միայն այն էջերի համար, որտեղ օգտվողը փոխանցում է անձնական տեղեկատվություն անմիջապես Հանձնաժողովին: Գրանցման ձեւը օգնում է մեզ վավերացնել Ձեզ որպես օգտվող եւ պահպանել Ձեր մասին տեղեկությունները՝ հետագա օգտագործման համար: ՏՄՊՊՀ կայքում գրանցվելու դեպքում Դուք հնարավորություն եք ստանում լրացնել դիմում-բողոքների բոլոր ձեւերն առցանց եւ ուղարկել դրանք առավել արագ եւ հեշտ:  Փաստաթղթերի փոխանցման նման համակարգն իրենից ներկայացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարեւոր գործոն: «Ինտերնետ-հարցազրույց» բաժնում բուն հարցազրույցների դիտարկումից բացի գրանցված օգտվողները նաեւ հնարավորություն ունեն ուղղել հարցեր: Այսպիսով, գրանցումը կօգնի մեզ պահպանել ձեր տվյալները եւ վավերացնել դրանք ամեն անգամ, երբ դուք մուտք եք գործում համակարգ:
Գրանցումից հետո ձեր էլ-փոստին կուղարկվի նամակ, որի միջոցով մենք կվավերացնենք ձեր ինքնությունը եւ ձեր էլ-փոստի հասցեն: Այնուհետեւ, դուք հնարավորություն եք ստանում մուտք գործել կայք՝ մուտքագրելով ձեր էլ-փոստի հասցեն եւ գաղտնագիրը, որը դուք նախապես ընտրում եք ձեր մուտքագրի ստեղծման ժամանակ:
Մանրամասն տեղեկություններ կայքի կանոնների մասին դուք կարող եք կարդալ այստեղ:
Վերև
Ինչպե՞ս հարց ուղղել Հանձնաժողովի նախագահին
Մուտք գործեք Հետադարձ կապ Հանձնաժողովի նախագահի հետ էջը եւ լրացրեք համապատասխան ձեւը: Ուղարկել ստեղնը սեղմելուց հետո հարցը կուղարկվի Նախագահի օգնականին, որն անձամբ կփոխանցի հարցը Նախագահին: Պատասխանի պատրաստ լինելուց անմիջապես հետո այն իր տեղը կգտնի համապատասխան էջում եւ կուղարկվի լրացման ձեւի մեջ ձեր կողմից նշված էլ-փոստի հասցեին:
Վերև
Ինչպե՞ս գրանցվել նորությունների համար ՀՀ ՏՄՊՊՀ կայքում
Ներմուծեք ձեր էլ-փոստի հասցեն վեբ-կայքի աջ ներքեւի անկյունում տեղադրված տողում եւ սեղմեք Գրանցվել: Սեղմելուց հետո ստուգեք ձեր էլ-փոստի հասցեն, որտեղ ձեզ կուղարկվի վավերացման համար նախատեսված նամակ: Խնդրում ենք սեղմել վավերացման համար նախատեսված հղման վրա, որպեսզի հաստատվի, որ տվյալ էլ-փոստի հասցեն ձերն է: Այս ամենը կատարելուց հետո դուք արդեն գրանցած եք մեր նորությունների համար:
Վերև
Ինչպե՞ս գտնել Հանձնաժողովի որոշում
Հանձնաժողովի որոշում գտնելու համար կարելի է սկսել հասարակ որոնման ֆունկցիայից, որը գտնվում է էջի աջ կողմում: Եթե ոչ մի արդյունք չկա, եւ դուք համոզված եք, որ տվյալ որոշումը կայացվել է, դուք կարող եք բացել Որոշումներ բաժինը, ընտրել տարին եւ ամիսը: Դուք հնարավորություն ունեք դիտարկել բոլոր որոշումները անհրաժեշտ համարով որոշումն գտնելու համար:
Վերև
Ինչպե՞ս քաշել վիդեո ֆայլ ՀՀ ՏՄՊՊՀ կայքից
Սկզբում մուտք գործեք կայքի Ելույթներ էջ, որտեղ դուք հնարավորություն ունեք ընտրել վիդեո ֆայլը: Մկնիկի աջ կոճակով սեղմեք վիդեո ֆայլի հղմանը եւ ընտրեք “Save target as…”: Այժմ դուք հնարավորություն ունեք պահպանել ֆիդեո ֆայլը ձեր համակարգչում եւ դիտել այն բեռնավորման ավարտից հետո: Հակառակ դեպքում դուք կարող եք ուղղակի սեղմել հղումը եւ դիտել վիդեո վայլն առցանց իրական ժամանակում՝ ունենալով արագ Ինտերնետ կապ:
Վերև
Ւնչպե՞ս մասնակցել ինտերնետ-հարցազրույցի
Ինտերնետ-հարցազրույցի մասնակցելու համար Դուք պետք է գրանցված լինեք մեր ինտերնետային կայքում: Այնուհետեւ, վավերացման ընթացքն անցնելուց հետո, ներմուծեք ձեր էլ-փոստի հասցեն եւ գաղտնագիրը եւ մուտք գործեք Ինտերնետ-հարցազրույցի հիմնական էջ: Ընտրեք ցանկացած հարցազրույց, որը գտնվում է ընթացիկ հարցազրույցների ցուցակում: Հարցերի դիտարկման համար սեղմեք Նայել, հարց ուղղելու համար սեղմեք Հարցնել: Ավելի ուշ մուտք գործեք Ինտերնետ-հարցազրույցի էջը մեկ անգամ եւս եւ պատասխանը ձեր հարցին տեղակայված կլինի նարնջագույն գծի ներքեւում:
Վերև
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.