SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական հարցերի համակարգող Գորան Սվիլանովիչին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
 
Հանդիպմանը քննարկվել են Հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության ուղղությունները, ընդլայնման ուղղությունները, հատկապես` «Հակամրցակցային համաձայնություններ. դիտանցման կանոնների եւ առկա մեթոդների գնահատման» համատեղ ծրագրի իրականացման արդյունքում բացահայտված կարիքների բարելավման ուղղությամբ, որոնք նախանշվել են ԵԱՀԿ փորձագետի ներկայացրած զեկույցում:
 
Գ. Սվիլանովիչը շնորհակալություն հայտնեց Հանձնաժողովի նախագահին` «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ շատ բաց եւ արդյունավետ համագործակցության համար, դա փոխադարձ է. մենք նույնպես բաց ենք համագործակցության համար: ԵԱՀԿ-ի նպատակն էլ նույնն է ամբողջ աշխարհում`պայքարել մենաշնորհների չարաշահումների դեմ եւ նպաստել տնտեսական մրցակցությանը»:
 
Առաջիկա համագործակցության ուղղություններից Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը կարեւորեց մրցակցության գործեր քննող դատավորների, Հանձնաժողովի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, օրենսդրական բարեփոխումները. «մենք մտադիր ենք մրցակցային օրենսդրության առաջիկա բարեփոխումներում գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների համար նշանակվող տուգանքի չափը բարձրացնել նախորդ տարվա հասույթի 3-4 տոկոսի (ներկայումս գործող 2 տոկոսի փոխարեն), ինչպե նաեւ վերացնել վերին շեմի (մինչեւ 300 միլիոն դրամ) սահմանը»:
 
Գ. Սվիլանովիչի խոսքերով, առաջիկա համագործակցության շրջանակներում նպատակահարմար կլինի այնպիսի օրենսդրական հստակեցումներ մտցնել, որոնք հնարավորություն կտա նվազագույնի հասցնել օրենսդրության տարընթերցումները:
24/09/2009
 2009
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.