SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է Եվրամիության «Թվինինգ» ծրագրի պատվիրակությանը`
մրցակցության հարցերով փորձագետ Մասիմելյանո Գանդիին, փարձագետ Էրիկ Թոնոնին եւ տեղական փորձագետ Իրինա Օհանյանին: Նրանք Հայաստանում են` ծրագրի նկարագիրը պատրաստելու համար:
ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է սերտ համագործակցություն Եվրամիության անդամ երկրներից մեկի մրցակցային մարմնի հետ:
 
Այսօրվա հանդիպանը քննարկվեցին պարզաբանման կարիք ունեցող մի շարք խնդիրներ, մասնավորապես` համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակներում ստացվող տեխնիկական աջակցությունների տեսակների եւ ուղղությունների կրկնությունների բացառման առնչությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց նախատեսված ծրագրերի միջոցառումների համախմբման, ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը:
 
«Թվինինգի» շրջանակներում Հանձնաժողովի մասնագետներին խորհրդատվություն կտրամադրվի պետական օժանդակության ժամանակ մրցակցության կանոնների եւ մեխանիզմների ներդրման, դրանց հետագա կիրառման, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման եվրոպական առաջավոր փորձի վերաբերյալ, ինչպես նաեւ կկազմակերպվի Հանձնաժողովի աշխատակիցների վերապատրաստում:
07/09/2009
 2009
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.