SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարճել է  «Լաերտ եւ Ռոբերտ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:

«Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ իրենց ընկերությունը զբաղվում է ”BMW” («ԲՄՎ») եւ “Mercedes-Benz” («Մերսեդես-Բենց») մակնիշների ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ վաճառակետի ցուցափեղկերում փակցված են տվյալ մակնիշների ավտոմեքենաների ֆիրմային նշանները: Դիմումում նշվել է, որ իրենց է դիմել ««Վիտտորիա» իրավաբանական ծառայություն» ընկերությունը, հայտնելով, որ ստանձնել է գերմանական «BMW» ընկերության իրավական շահերի պաշտպանությունը եւ նշել, որ «BMW»-ին պատկանող ապրանքանիշը «Լաերտ եւ Ռոբերտի» կողմից օգտագործվում է ապօրինի, միաժամանակ պահանջել է դադարեցնել իրավախախտումը եւ այդ մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնել իրենց: «Լաերտ եւ Ռոբերտը» հայտնել էր նաեւ, որ հիմնականում զբաղվում է «BMW» («ԲՄՎ») ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ ցուցափեղկերից հանելով տվյալ ապրանքանշանը, չի կարող գովազդել եւ իրացնել պահեստամասերը, ավելին` այլ ցուցանակի օգտագործումը սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն եւ մոլորեցում: Հաշվի առնելով նշվածը` «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը խնդրել է հանգամանորեն ուսումնասիրել եւ պարզել «Վիտտորիայի» գործողությունների օրինականությունը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի ընթացքում «Վիտտորիան» ներկայացրել է համապատասխան փաստարկներ, փաստաթղթեր եւ այլն: Իսկ «Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը նոր դիմում է ներկայացրել Հանձնաժողով` հայտնելով, որ “BMW” ապրանքային նշանը ցուցափեղկերից հանել է, որով, փաստորեն, կատարել է «Վիտտորիայի» պահանջը եւ խնդրել է դադարեցնել վարույթը:

Ելնելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներից (դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձեւով հրաժարվում է իր դիմումից), Հանձնաժողովը կարճել է վարույթը:
29/06/2009
 2009
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.