SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
«Աշտարակ կաթ» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հայտնելով, որ 2008 թ. չորրորդ եռամսյակում բարձրացրել է «Պաստերացված կաթ 3.2%»-ի եւ թթվասերի գները` համապատասխանաբար 10 եւ 11  տոկոսներով: Ըստ ընկերության, այս քայլը պայմանավորված է նրանով, որ 2007թ. առաջին կիսամյակում պաստերացված կաթի եւ թթվասերի իրացման մեջ վնասներ էր կրում: Հաշվի առնելով այն փաստը, որ «Աշտարակ կաթը» շուկայում գրավում է գերիշխող դիրք, ընկերությունը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր եւ հիմնավորումներ:
 
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում ընկերությունը կտրուկ ավելացրել է պաստերացված կաթի եւ թթվասերի արտադրության ծավալները` համապատասխանաբար 105.9 եւ 90.6 տոկոսներով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաեւ 1կգ պաստերացված կաթի եւ թթվասերի  լրիվ ինքնարժեքի աճի հաստատուն միտում: Իսկ իրացման գները 2006-2007թթ. գրեթե չեն փոփոխվել: Արդյունքում կտրուկ նվազել են 1 կգ-ի հաշվով շահույթը եւ շահութաբերության մակարդակը: Արտադրանքի ինքնարժեքի աճը հիմնականում պայմանավորված է կաթի հումքի ( 43.4 տոկոս) եւ տարայի (26.2 տոկոս) վրա կատարվող ծախսերի բարձրացմամբ:
18/12/2008
 2008
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.