SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է  Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) պատվիրակությանը` Մասնավոր հատվածի խթանումը Հարավային Կովկասում խմբի ղեկավար Ֆրանկ Թիբիթանզլի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են նոր սկսվող համագործակցության ուղղությունները: Մինչ այս Հանձնաժողովի եւ GTZ-ի միջեւ երկարաժամկետ ծրագիր չի իրականացվել, եւ Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար:

GTZ –ը պատրաստվում է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում իրականացնել «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիրը, որը նախատեսում է բարեփոխումներ հետեւյալ ուղղություններով. մրցակցային քաղաքականության բարելավում, արտահանման խթանում, սննդի անվտանգության համակարգի բարելավում:

Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների հիման վրա GTZ-ի ներկայացուցիչներն այսօր առաջարկեցին մրցակցության բարելավման քաղաքականությունը խթանել հետեւյալ միջոցառումների իրականացմամբ. տեղեկատվության հավաքագրում եւ վերլուծություն, վարույթների ընթացքում փորձաքննություն եւ միջազգային մասնագետի խորհրդատվություն, Վարչական դատարանի` մրցակցային գործեր քննող դատավորների վերապատրաստում, մրցակցային քաղաքականության հասարակական ընկալման բարձրացում եւ այլն:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2009 թվականից:
14/11/2008
 2008
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.