SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է «Մանուկյան եւ գործընկերներ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը` հաշվի առնելով մրցակցության կանոնների խախտման բացակայությունը:
 
«Մանուկյան եւ գործընկերները» հանդիսանում է Հայաստանում բելգիական “Soremartec S. A.” («Սորեմարտեք Ս.Ա.») եւ իտալական “Ferrero S.P.A.” («Ֆեռերո Ս.Պ.Ա.») ընկերությունների մտավոր սեփականության հարցերով իրավունքների եւ շահերի ներկայացուցիչը: Եվ դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հայտնելով, որ «Արայիկ Էլիզա» ընկերության կողմից արտադրվող «Ձյան փաթիլ» անվանումով կոկոսի միջուկով կոնֆետների փաթեթավորումը եւ արտաքին տեսքը շփոթության աստիճան նմանեցված են բելգիական «Սորեմարտեք Ս.Ա.» եւ իտալական «Ֆեռերո Ս.Պ.Ա.» ընկերությունների կողմից արտադրվող “Raffaello” («Ռաֆաելլո») անվանումով կոնֆետների փաթեթավորմանը եւ արտաքին տեսքին:
 
Համաձայն վարույթի նյութերի, «Ձյան փաթիլ» անվանումով կոնֆետներ մանրամեծածախ առեւտրի կետերում չեն իրացվում (դրանք արտադրվել են դեռեւս 2007 թ.): Իսկ Հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ, չնայած «Ձյան փաթիլ» եւ «Ռաֆաելլո» անվանումներով կոնֆետները փաթեթավորված են միանման տուփերում, դրանց փաթեթները ունեն որոշակի նմանություն, սակայն ունեն ապրանքային տարբեր անվանումներ, բառային ու լեզվական առումներով խիստ տարբեր են եւ չեն կարող սպառողների մոտ առաջացնել շփոթություն միմյանց նկատմամբ: Հետեւաբար, Հանձնաժողովը տուգանք չի կիրառել «Արայիկ Էլիզա» ընկերության  նկատմամբ` դադարեցնելով վարույթը:
21/10/2008
 2008
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.