SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքում հրապարակում է սույն տեղեկատվությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրությունը պաշտոնական, չմիջնորդավորված տեղեկատվություն, պարզաբանումներ ստանալու իրավունք ունի:
 
«Հայոց աշխարհ» օրաթերթը` խախտելով մասնագիտական էթիկայի նորմերը, եւ չնայած թերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ Հանձնաժողովի պարզաբանումները խմբագրական փոփոխությունների չենթարկելու վերաբերյալ բանավոր հստակ պայմանավորվածությանը, առանց Հանձնաժողովի ներկայացուցչի հետ համաձայնեցնելու փոփոխությունների է ենթարկել պատասխանի տեքստը այն դեպքում, երբ «պատասխանը» հրապարակել է Հանձնաժողովի ներկայացուցչի անունից:

Համարելով, որ մասնագիտական համարձակությունը, պրոֆեսիոնալիզմը ոչ թե այն է, որ սեփական թերթի էջերում ոչ ամբողջական ինֆորմացիայի եւ թերի պատկերացումների հիման վրա եզրակացություններ անելն ու տպագրելն է, այլ նաեւ դիմացինի տեսակետը տպագրելու եւ այդպիսով ընթերցողի հետեւությունները լսելու կարողությունը, նաեւ որ հանրությունը ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, անհրաժեշտ ենք համարում պատասխանը հրապարակել ամբողջությամբ.
 
«Հարգելի պարոն Մկրտչյան, ողջունում ենք Ձեր թերթի եւ աշխատակիցների ջանքերը` ուղղված գազի գնի սուբսիդավորման վերացումից հետո շուկայում տեղի ունեցող զարգացումների մեջ հնարավոր չարաշահումների բացահայտմանը, հանրության վրա դրա ազդեցությունը նվազագույնի հասցնելուն: Սակայն, ցավոք, այդ թեմայով հրապարակումներում տեղ են գտնում նաեւ անճշտություններ, իսկ երբեմն, դրանք մեծ մասամբ բաղկացած են անճշտություններից: Մասնավորապես կատարվում են հաշվարկներ, դրանք ներկայացվում որպես աներկբա ճշմարտություններ, կատարվում եզրակացություններ, որոնք էլ ավելի են սրում հասարակական դժգոհությունները, այն դեպքում` երբ նյութերում հաշվի չեն առնվում օբյեկտիվ շատ ճշմարտություններ: Ինքներս առայժմ ձեռնպահ ենք մնում ձեր հաշվարկները հերքելուց, քանի որ ընթանում է վարույթը, մասնագետները դեռեւս աշխատում են, եւ իրական պատկերը կբացահայտվի վարույթի ավարտին:

Իսկ Ձեր թերթի` 15.05.2008 թ. համարում հրապարակված` «Գյումրիի «ինտրիգը» հասարակության եւ իշխանության դեմ էր» հրապարակման շեշտադրումները շեղված են իրականությունից: Դրա պատճառը գուցեեւ տեղեկատվության պակասն է կամ ժամանակի սղությունը, ինչը հրապարակման հեղինակին հնարավորություն չի տվել առավել օբյեկտիվ ի հայտ բերել արծարծվող խնդիրները եւ իրականությունը:
Իսկ այն հետեւյալն է. երթուղիների սպասարկումը իրականացվում է մրցութային կարգով: Համաձայն այդ կարգի, մրցութային փաթեթներում հստակորեն սահմանվում են բոլոր պայմանները, այդ թվում` ուղեվարձը: Երթուղիների սպասարկման համար տեղական ինքնակառավարման մարմինները հայտարարում են համապատասխան մրցույթներ, որոնց արդյունքները հաստատվում են ավագանու որոշմամբ, այնուհետեւ վավերացվում համայնքի ղեկավարի որոշումով: Հաստատված փաթեթի որեւէ պայմանի, այդ թվում` ուղեվարձի փոփոխման կամ դրա անհրաժեշտության դեպքում երթուղին սպասարկող ընկերությունը նախապես պարտավոր է դրա հիմնավորումները ներկայացնել մրցութային Հանձնաժողով, որն էլ որոշում է խնդրի հետագա լուծումը: Երթուղու սպասարկման ուղեվարձի չափը, դրա փոփոխության անհրաժեշտությունն ու հիմնավորումները կարող է տալ միայն մրցութային հանձնաժողովը: Այսինքն, տեղական ինքնակառավարման մարմինները եւ մրցութային հանձնաժողովներն են երթուղիների ուղեվարձերի կարգավորողները: Ուստի, օրենսդրության տեսակետից, «հակամրցակցային համաձայնություն» ձեւակերպումը կապ չունի տվյալ երեւույթի հետ, քանի որ ուղեվարձերը կոնկրետ սահմանված են, եւ երթուղիները սպասարկողները համաձայնության գան, թե չգան, ուղեվարձի փոփոխություն իրավունք չունեն կատարել, հակառակ դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դադարեցնեն պայմանագիրը խախտած տնտեսվարողի գործունեությունը:
Ինչպես նաեւ, երթուղու սպասարկման վերահսկողությունը, համապատասխան լիազորություններն ու լծակները պատկանում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու մրցութային հանձնաժողովներին: Իսկ այժմ, վարչապետի հանձնարարությամբ ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է փոխվարչապետը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տվյալ խնդրի կարգավորման որեւէ լիազորություն չունի:
 
Եվ եթե նպատակը ոչ թե քննադատության պատրանք ստեղծելն է, այլ իրականությունը բացահայտելը, ինչպես նաեւ ցանկության դեպքում կարելի էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության Հանձնաժողովից ստանալ պաշտոնական պարզաբանում, ինչը հնարավորություն կտար ի շահ հանրության` բացահայտել օբյեկտիվ իրականությունը:»
16/05/2008
 2008
 Մայիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.