ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է ջեռուցման գազի կաթսաների շուկան, այն առանձնացնելով անհատական երկկոնտուրանի, անհատական միակոնտուրանի եւ կենտրոնացված համակարգերի գազային ջեռուցման կաթսաներ ապրանքային շուկաների: Միակոնտուրանի գազային ջեռուցման կաթսաները ապահովում են միայն ջեռուցում, երկկոնտուրանիները` եւ ջեռուցում, եւ տաք ջուր: Սրանք տեղադրվում են բնակարաններում, իսկ կենտրոնացված համակարգերի գազի կաթսաները նախատեսված են բազմաբնակարանային ջեռուցման համար:
Շուկայում գործող տնտեսվարողների տեղեկատվությամբ, 2006 թ. իրացվել է 12 654 հատ անհատական երկկոնտուրանի գազային ջեռուցման կաթսա: Այս շուկայում իրացման ծավալներով առաջատար են «Իմեքս գրուպը» (27,63%), «Բարսիսը» (22,66%) եւ «Վալլետտան» (19,01%): Նրանք երեքը միասին գրավում են շուկայի 50,29 %-ը, հետեւաբար, համաձայն օրենքի, նրացից յուրաքանչյուրը գրանցվեց որպես գերիշխող դիրք ունեցող:
Իրացվել է 1372 հատ անհատական միակոնտուրանի գազային ջեռուցման կաթսա: Այս շուկայում իրացման ծավալներով առաջատար է «Վալլետտա» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 93,37 %-ը, որը եւ գրանցվեց որպես գերիշխող դիրք ունեցող:
Իրացվել է 213 հատ կենտրոնացված համակարգերի գազային ջեռուցման կաթսա: Իրացման ծավալներով առավել մեծ բաժիններ են զբաղեցնում «Մավա Թերմ» (26,76%), «Տավի» (19,25%), «Եվրոթերմ» (4,55%) ընկերությունները: Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտ չկա:
|