ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է դեղերի շրջանառության ոլորտի ծառայություններրի շուկան:
Դեղերի շրջանառության ոլորտն ընդգրկում է դեղերի արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը, ներմուծումը, արտահանումը, բաշխումը, վաճառքը: Այս ոլորտում առանձնացվել եւ հատկորոշվել են «Դեղերի եւ դեղանյութերի պետական գրանցման համար փորձաքննություն» ու «Դեղերի եւ դեղանյութերի ներմուծման եւ արտահանման հավաստագրման համար փորձաքննություն» ապրանքային շուկաները:
«Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերոհիշյալ ծառայությունները մատուցող միակ ընկերությունն է, որն ունի գերիշխող դիրք, չունի մրցակից, եւ Հանձնաժողովի որոշմամբ ընկերությունը գրանցվեց գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:
|