ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է արդյունահանված հանքային ջրերի շուկան: Ուսումնասիրության համաձայն, 2006 թվականի առաջին կիսամյակում արդյունահանված հանքային ջուր է իրացրել 6 տնտեսվարող սուբյեկտ, 2005 թվականին` 4: Շուկայի իրացման ծավալը 2006-ի առաջին կիսամյակում կազմել է 6 834 159 լիտր: Նույն ժամանակահատվածում «Ադամանդ-Կ» ՍՊ ընկերությունը 95.15 տոկոս մասնաբաժնով շուկայում առաջատար դիրք է զբաղեցրել: Հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը գրանցվեց գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գրանցամատյանում: