SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հրապարակվել է «Նորմատիվ իրավական ակտերի «հորիզոնական» աստիճանակարգության հիմնախնդիրները Հայաստանի սահմանադրաիրավական կարգավորումների

 

«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 2021 թվականի 5-րդ համարում հրապարակվել է «Նորմատիվ իրավական ակտերի «հորիզոնական» աստիճանակարգության հիմնախնդիրները Հայաստանի սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությանն առնչվող մի շարք կարևոր հարցադրումների:

 Հոդվածը համահեղինակել են ՄՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը:

 Հետազոտության արդյունքում կատարված հիմնական եզրահանգումներն են՝ 

1. Սահմանադրական կարգավորումների համատեքստում կոդիֆիկացված օրենքը՝ օրենսգիրքը, ունի նույն իրավաբանական ուժը, ինչ մյուս օրենքները, և չի կարող պարունակել այլ օրենքների նկատմամբ գերակայություն սահմանող դրույթներ։

2. Հայրենական իրավական համակարգի գաղափարաիրավական տարրերի առանձնահատկությունների հաշվառմամբ լրացուցիչ քննարկման առարկա է նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունում օրենսգրքի տեղը սահմանադրական մակարդակում վերանայելու հարցը՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով օրենսգրքի՝ օրենքից բարձր իրավաբանական ուժն ապահովող համարժեք լուծումներ։

3. Սահմանադրական մակարդակում ամրագրված է միայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին ստորադաս լինելու պահանջ։

4. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի միջև առկա է որոշակի աստիճանակարգություն, որը պայմանավորող հիմնական գործոնն այն ընդունող մարմնի տեղն ու դերն է հանրային իշխանության մարմինների շրջանակում։

5. Սահմանադրական կարգավորումների շրջանակում հնարավոր չէ որոշել հանրային իշխանության մարմինների հիերարխիկ համակարգից դուրս գտնվող սահմանադրական մարմինների (ինքնավար մարմիններ, անկախ մարմիններ և այլն) ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի տեղը նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունում։ Ընդ որում, այս խնդրի լուծում կարող է լինել սահմանադրական մակարդակում այդպիսի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության նախատեսումը կամ նման հնարավորության պատվիրակումն օրենսդրին։

6. Արդարացված է թվում նորմատիվ իրավական ակտերի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքին սահմանադրական օրենքի կարգավիճակի շնորհումը։

 Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3E1h15g

 

06/09/2021
 2021
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.