SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Պարզաբանում

Տեղեկացնում ենք, որ «Irakanum.am» լրատվական կայքում ս.թ. հուլիսի 28-ին զետեղված «ՏՄՊՊՀ-ն 690 հազար դրամանոց բազկաթոռ է գնել» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ է գտել անճշտություն: Մասնավորապես հարկ է նշել, որ վերոնշյալ գումարով ձեռք է բերվել ոչ թե մեկ, այլ թվով տասը բազկաթոռ, յուրաքանչյուրը՝ 69 000 դրամ արժեքով, որի վերաբերյալ տեղեկատվությունը հստակ արձանագրված է նաև www.e-gov.am կայքի «Մեկ անձից գնումներ» բաժնում կցված համապատասխան գնման պայմանագրում՝ https://www.e-gov.am/transparent/:

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գնումների պլանը հաստատված է եղել դեռևս 2019 թվականի հունվարին և սահմանված կարգով հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգի www.gnumner.am կայքում: Գնումն իրականացվել է «Մեկ անձից» գնման ձևով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, այն է՝ գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (1 մլն ՀՀ դրամը):

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Հանձնաժողովը սահմանված կարգով գնային հարցում է կատարել թվով 3 ընկերությունների, որի արդյունքում ապրանքի մատակարարման պայմանագիր է կնքվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ:

29/07/2019
 2019
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.