SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հանձնաժողովն այսօր քննարկել է ձվի շուկայի իրավիճակը. Գերիշխողները սեղմ ժամկետներում պետք է տեղեկատվություն ներկայացնեն


Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ։ Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։ Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, մասնավորապես բացթողնման գնի վերաբերյալ։

Տեղեկատվության վերլուծությունից պարզ կդառնա, արդյոք իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ, մասնավորապես պահանջարկի կտրուկ ավելացման, ներկրման և արտադրության ծավալների անկման գործոններով, թե առկա է չարաշահման ռիսկ և օրենդրության պահանջների խախտման փաստ: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից՝ օրենքին չհամապատասխանելու հիմքով արգելվել էր որոշակի խմբաքանակի ներմուծումը մեր երկիր, բացի այդ, ըստ նույն աղբյուրի 2017-ի համեմատ 2018 –ին էականորեն նվազել են ձվի ներմուծման ծավալները: ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնապես կդիմի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գործընկերներին՝ հասկանալու, թե ինչ գործոններով է պայմանվորված ձվի ներմուծման ծավալների նվազումը և որքանով կարող էր այն մանրածախ ցանցում իրացման խնդիր առաջացնել:


Հանձնաժողովի մոնիթորինգի և դիտանցումների խումբը շարունակելու է աշխատանքը նաև հետտոնական բոլոր օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումների ռիսկը բացառելու նպատակով: Մրցակցության կանոնների խախտման դեպքում Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

 

 

31/12/2018
 2018
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.