SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Նոր լիազորություններ և գործիքակազմ ՏՄՊՊՀ-ին. Օրենքին միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր

Այսօր Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ իրականացվող փոփոխությունների նախագծին: 96 պատգամավոր դրական հավանության արժանացրեց նախագիծը, որը կնպաստի մեր երկրում մրցակցային իրավիճակի առավել բարելավմանն ու ՀՀ Մրցակցային մարմնի լիազորությունների ավելացմանը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթով իսկապես էական և աննախադեպ փոփոխություններ են իրականացվում. « Մի կողմից մրցակցության օրենսդրությունը համապատասխանեցնում ենք նոր Սահմանադրության պահանջներին, մյուս կողմից հաշվի ենք առնում Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրոպական միության մրցակցության կանոններն ու սկզբունքները: Նոր օրենսդրությամբ բարձրացվում է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը և օրենքում հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին: Օրենսդրական փաթեթում վերանայվել են նաև պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, դրանք արդիականացվել են և համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին: Շատ կարևոր և էական փոփոխություն ենք համարում այն, որ Հանձնաժողովի տեսադաշտ ենք բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենքով արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության դրսևորումը և հակամրցակցային իրավական ակտերի ընդունումը: Այս օրենսդրական փաթեթում մտցրել ենք նոր իրավական սահմանումներ՝ գների չհիմնավորված բարձրացում, գների չհիմնավորված նվազում, խտրական պայմանների կիրառում և այլն: Բացի այդ, մրցակցության ոլորտում ավելացել են նոր իրավախախտման տեսակներ, մասնավորապես, տնտեսական գործունեության արգելված համակարգումը, ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և այլն: Այս օրենսդրական փաթեթով ընդհանուր առմամբ ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ և լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ»:

ՀՀ Մրցակցային մարմնի նախագահը նշեց, որ նոր օրենսդրական փաթեթը իսկապես մեծ չափով կնպաստի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և մեր երկրում մրցակցային պայմանների բարելավմանը: 

07/03/2018
 2018
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.