SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Նորզելանդական կարագի միջազգային գնաճը կազմել է 113 տոկոս. ՏՄՊՊՀ-ը ավարտել է կարագի շուկայի ուսումնասիրությունը

Հաշվի առնելով, որ ՀՀ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդիայից, ուստի Հանձնաժողովը դիտարկում է հենց այդ երկրից ներմուծվող կարագի միջազգային գների (այդ թվում հիմնական արտահանող ընկերության վաճառքի գների), կարագի ներմուծման և վաճառքի գների փոփոխությունները:
Միջազգային շուկաներում կարագի վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ 2016 թվականի հուլիս ամսից մինչ օրս նորզելանդական կարագի վաճառքի գները շարունակական աճ են գրանցել: Այսպես. 2016 թվականի հուլիս ամսին 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար՝ այսինքն 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը բարձրացել է շուրջ 3132 ԱՄՆ դոլարով (113 տոկոսով):
Ինչ վերաբերում է ՀՀ-ում կարագի մանրածախ վաճառքի գների փոփոխություններին, ապա նշենք, որ 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (հաշվի առնելով ժամանակային լագը) կազմել է 2779 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների՝ 3842 դրամ, այսինքն գնային բարձրացումը կազմել է շուրջ 38 տոկոս:
ՀՀ մրցակցային մարմինը շարունակում է վերահսկողությունը վերոնշյալ շուկայում՜ հետևելով ինչպես տեղական այնպես էլ միջազգային շուկայի զարգացումներին:

04/10/2017
 2017
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.