SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Շաքարավազի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 1 կգ-ի գինը նվազել է 50 դրամով

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված վերահսկողության արդյունքների համաձայն, վերջին մեկ –երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել շաքարավազի գնի մոտ 10-12 տոկոսով նվազում: Եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն կազմում է 350 դրամ: Նվազումը խիստ կարևոր հանգամանք է նաև այն առումով, որ, սովորաբար, պահածոների պատրաստման ժամանակահատվածում հանրապետությունում մի քանի անգամ ավելանում են շաքարավազի սպառման ծավալները: Չնայած սպառման ծավալների կտրուկ աճին, դիտարկվել է էական գնանկում: 

Տեղեկացնենք, որ դեռևս 2016 թվականի ապրիլ ամսից սկսած՝ շաքարավազի միջազգային գները սկսել էին շարունակական աճ գրանցել: Մասնավորապես, ըստ միջազգային հեղինակավոր ընկերությունների տվյալների, 2016 թվականի ապրիլ - հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գների աճը կազմել է 44 տոկոս, ինչը էական բարձրացում է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում շաքարավազը արտադրվում է Բրազիլիայից ներմուծված շաքարավազի հումքից, ուստի միջազգային գների աճը կարող էր հանգեցնել նաև երկրի ներսում վաճառքի գների բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016 թվականից ամենամսյա կտրվածքով սկսել էր ուսումնասիրել շաքարավազի ձեռքբերման գների և վաճառքի գների փոփոխությունները, կատարել գնագոյացման հաշվարկներ` գերիշխող ապրանքային շուկան պահելով վերահսկողության տակ, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ: Արդյունքում, այն պարագայում, երբ միջազգային շուկաներում շաքարավազի հումքի գինը աճել է 44 տոկոսով, մեր երկրում աճը կազմել է 9 տոկոս: Ընդ որում շաքարավազի առավելագույն գինը կազմել է 390-400 դրամ՝ 1 կիլոգրամի հաշվով: Այսինքն, կարող ենք փաստել, որ, չնայած միջազգային շուկաներում գնային կտրուկ բարձրացումներին, մենք կարողացել են խուսափել գների ցնցումներից և մեր երկրում շաքարավազի գների փոփոխությունները կրել են ավելի սահուն ընթացք, ինչը չի հանգեցրել էական տատանումների:
Կարևոր հանգամանք է նաև այն, որ վերջին տարիներին այս ոլորտում Հանձնաժողովը արձանագրել է նաև դրական միտումներ՝ կապված մրցակցության խորացման և նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետ: Մասնավորապես, ԵԱՏՄ անդամակացությունից հետո այս ոլորտում սկսել էն գործունեություն իրականացնել մի շարք ընկերություններ, որոնք պատրաստի շաքարավազ են ներմուծում նաև Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, եթե նախկինում ՌԴ-ից շաքարավազ ներմուծում էր մոտ 10 տնտեսվարող, ապա ներկայումս այդ ընկերությունների թիվը ավելացել է, կազմելով՝ 23: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքից օրինակ 2017 թվականի առաջին կիսամյակին ներմուծվել է 11 հազ տոննա շաքարավազ, ինչը մոտ 10 անգամ ավել է նախորդ տարիների ցուցանիշներից: Այս հանգամանքը ևս իր ազդեցությունն է ունեցել մեր երկրում շաքարավազի գնի կտրուկ բարձրացումից խուսափելու առումով: Ընդ որում, ներմուծմամբ զբաղվում են ինչպես խոշոր առևտրային ցանցերը, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր, որոնք շաքարավազը իրացնում են տարբեր մարզերում:
Այսինքն, կարող ենք փաստել, որ այս ոլորտում ևս ուժեղացել է մրցակցությունը, առկա են նոր ընկերություններ, որոնք մուտք են գործել շուկա և սկսել են մրցակցել տեղական արտադրության հետ:
Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին և հետագայում ևս ուսումնասիրվելու են գնային փոփոխությունների համարժեքությունը: ՏՄՊՊՀ գնահատմամբ, անշուշտ, այս երևույթը դրական է անդրադառնում շուկայի վրա ընդհանուր առմամբ, իսկ առաջիկա կանխատեսումներով ակնկալում ենք, որ մրցակցությունը էլ ավելի կուժեղանա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

 

13/09/2017
 2017
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.