SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արժանացել է Արցախի պետական պարգևի. Շքանշանը հանձնել է Բակո Սահակյանը

Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:ՏՄՊՊՀ նախագահին պետական պարգևը շնորհվել է ԼՂՀ տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար:

Իր շնորհակալական խոսքում Արտակ Շաբոյանը նշել է, որ համատեղ ջանքերը նպաստել են, որպեսզի նոր ծրագրերով ու գաղափարներով հասնենք արմատական լուրջ բարեփոխումների, որոնց ընթացքն անշուշտ լինելու է շարունակական. « Այսօրվա Ձեր գնահատանքը իհարկե հետևանքն է մեր այսքան տարիների սերտ համագործակցության, որը լիահույս եմ դեռ շատ ու շատ տարիներ պիտի հաստատուն շարունակություն ունենա: Մենք անում, և անշուշտ անելու ենք մեր ուժերի ներածին հնարավոր ամեն բան՝ հայ մարդու վաղվա օրն էլ ավելի պայծառ ու լուսավոր դարձնելու համար: Իհարկե մենք լավ ենք հասկանում, որ մեր երկիրն ու մեր սահմանները ամուր են այնքան, քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվությունн ու պարտքը հայրենիքի ու այն գործի հանդեպ, որն իրեն վստահվել է: Համոզված եմ, յուրաքանչյուրս մեր փորձն ու գիտելիքները ներդնելով և մեր աշխատանքը անելով բարեխիղճ ու նվիրված՝ կարևոր ներդրում ենք ավելացնում մեր պետականաշինության գործում»:

 

 

 

09/05/2017
 2017
 Մայիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.