SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Բենզինի շուկան լիովին ազատ է. այստեղ մուտքի խոչընդոտներ չկան. ՏՄՊՊՀ նախագահ

Բենզինի շուկան մշտապես գտնվում է Հանձնաժողովի վերահսկողության դաշտում: Ակնհայտ է, որ վերջին 2 տարիներին բենզինի գինը շարունակական նվազման միտում է դրսևորում: Արտարժութային արտահայտությամբ բենզինի գինը նվազել է շուրջ 32 տոկոսով: Գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ բենզին ներկրող տնտեսվարողների մոտ ձեռքբերման գինը ևս գրեթե նույն չափով է նվազել: Բացի այդ նրանց շահութաբերութունը գտնվում է ողջամիտ մակարդակում: Այս տեսանյունից Հանձնաժողովը բենզին ներկրող ընկերությունների վարքագծում գնային չարաշահման երևույթներ չի տեսնում: Մեր ուսումնասիրությունը հստակ ցույց են տալիս, որ այս ոլորտում շուկան ազատ է և մուտքի խոչընդոտներ բացարձակապես չկան: Եև եթե կլինի որևէ տնտեսվարող, որը այլ երկրից, կամ այլ մատակարարից կարող է առավել շահավետ պայմաններով բենզին ներկրել, ապա վստահեցնում եմ, որ առանց որևէ խնդրի այն կարող է իրականացնել: Դրա մասին է վկայում այն, որ բենզինը մեր երկիր ներկրվում է 3 տարբեր մատակարարներից՝ «Ռոսնեվտ», «Լուկօյլ» և բուլղարական «Նոռդ հոլմ» ընկերություններից: Ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները, սակայն դրանք իրենց տեսանյունից մշտապես ռացիոնալ են: Իհարկե, գները ապրանքների ձեռքբերման համար ունեն կարևոր և առաջնային նշանակություն, սակայն դրանք վճռորոշ ազդեցություն չեն թողնում ապրանքների մատակարարման համար: Տնտեսվարողների համար էական է նաև մատակարարման պայմանները: Ըստ մեր ռուս գործընկերների ներկայացրած տեղեկատվության, ռուսական ընկերությունները բենզինի մատակարաման անընդհատությունը և անխափանությունը ապահովելու նպատակով, Վրաստանում գտնվող իրենց պահեստարաններում մի քանի ամսվա բենզինի պաշարներ են կուտակում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի բենզինի գների անհամապատասխանությանը, ապա, նշեմ, որ վերջին ժամանակահատվածում որոշակի գնային տարբերություններ են առաջացել: Ի դեպ, նախկինում մշտապես ճիշտ հակառակն է եղել, Վրաստանում բենզինը անհամեմատ թանկ է եղել, քան մեր երկրում: Այդ անհամապատասխանությունը պայմանավորված է 3 հիմնական գործոնով: Առաջինը վրացական երկաթուղու կողմից գանձվող բեռնափոխադրման բարձր սակագինն է, ապա երկու երկրների հարկային քաղաքականությունների տարբերությունն է, Հայաստանում բենզինի ներմուծումն ավելի շատ է հարկվում, քան Վրաստանում և երրորդ պատճառը այն է, որ վերջին ժամանակահատվածում վրացական ընկերությունները վառելիքը ձեռք են բերում նաև Ադրբեջանից և Թուրքմենստանից:

 

17/03/2016
 2016
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.